«Հրանտ Դինքը և Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը» թեմայով բանախոսություն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
2015 թվականի ապրիլի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ, կայացավ բանախոսություն՝ «Հրանտ Դինքը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով: Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը ներկայացրեց Երևանից ժամանած «Ակոս» թերթի լրագրող, բանասեր Ծովինար Սիմոնյան-Լոկմագյ Ծովինար Լոկմագյոզյանը հանդես եկավ ծավալուն բանախոսությամբ, որի ընթացքում հանգամանալից պատմեց մարդու իրավունքների համար պայքարող և չարագործի ձեռքով կյանքից հեռացած ազգի արժանավոր զավակի գործունեության մասին: Հրանտ Դինքը իր կյանքի հավատո հանգանակ դարձնելով արդարության համար պայքարը, պայքարում էր Թուրքիայում բնակվող հույների, ասորիների, թուրքերի իրավունքների պաշտպանության համար, թերևս նրա նշանակետը Հայոց Ցեղասպանությունն էր և մազապուրծ փրկված հայի իրավունքը: Նրա պատգամն էր ոչ միայն հիշել Ցեղասպանության նահատակներին, այլև վերապրածների միջոցով Թուրքիայի Հանրապետության իշխանությունների Բանախոսը խոսեց նաև այն դրական տեղաշարժերի շուրջը, որոնք այսօր նկատելի են Թուրքիայի հասարակայնության շրջանում, քանզի թուրքական առաջավոր մտքի ներկայացուցիչներ Ներկաները մեծ հետաքրքությամբ ունկնդրեցին Ծովինար Սիմոնյան-Լոկմագյ |