1

fb you od

Ստեղծագործական խմբակների հաշվետու համերգը Վիրահայոց թեմի «Հայատուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

hashvetu

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մեծ սրահում, ընթացիկ տարվա հունիսի 22-ին կայացավ համերգ, որը դարձավ կենտրոնի ստեղծագործական խմբակների մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն: Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, թեմի հոգևոր դասը, կենտրոնի պաշտոնեությունը, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

«Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին Մակար Եկմալյանի անվան երգչախմբի դասական երգերի բազմաձայն կատարումները, ազգային նվագարանների՝ դուդուկի և դհոլի խմբակների հոգեթով նվագը, էստրադային գործիքների համույթի բեմելը և նրանց նվագակցությամբ մենակատարներ Մարիանա Սահակյանի և Անի Հովհաննիսյանի երգը, ասմունքի խմբակի անդամների կողմից Սայաթ-Նովայի տաղերի գեղարվեստական արտասանությունը: Համերգը եզրափակեց «Հայարտան» ստեղծման առաջին օրերին հիմնադրված «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը, որը հայկական երգերի հետ միասին ներկայացրեց վրացերեն կատարումներ: Ակնհայտ էր համույթների խմբավարներ Մարիա Աբուլյանի,Հովհաննես Համբարձումյանի, դուդուկի և դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի, Ռոբերտ Կաշավանիձեի, երաժիշտ Վլադիմիր Ասատուրովի և դերասան Սամվել Էլբակյանի՝ ազգային մշակութային արժեքներով սերունդների դաստիարակության ուղղությամբ իրականացրած մեծ աշխատանքը:

«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին և թեմի գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովին՝ ստեղծագործական խմբերի աշխատանքը ճիշտ հունով ուղղորդելու համար: Սրբազան Հայրը խոսքն ավարտեց խմբակների թիվը ավելացնելու նոր հեռանկարով և Թբիլիսիում հայ մշակույթը պահպանելու և ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով:

10277635 791517277554596 5798669406959971990 n 10402861 791515337554790 7409114222429153379 n 10489873 791517540887903 7905581276498141309 n 

10456052 10204196937989499 5835866493364680128 n 10472082 10204196940229555 63226298699069476 n IMGP1088 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)