1

fb you od

Բաթումի Սբ.Փրկիչ եկեղեցու երիտասարդական բաժնի հետ հանդիպումները կլինեն շարունակական PDF Տպել Էլ.փոստ

Batumi

Վիրահայոց թեմի Բաթումի «Սբ.Փրկիչ» եկեղեցու երիտասարդական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով, ս.թ. հունիսի 14-15-ին այնտեղ էր գտնվում Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Վերոնշյալ բաժնի աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, նա հանդիպումներ ունեցավ Բաթումի հայ երիտասարդական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, նրանց ծանոթացրեց Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող երիտասարդական տարբեր ծրագրերին ընդգրկվելու և մասնակցելու պայմաններին, խոսեց եկեղեցու հավատացյալների շրջանում հայ համայնքի, այսպես կոչված, մարդահամարի կազմակերպման կարևորության մասին, առաջարկեց ուխտագնացություններ իրականացնել տարբեր պատմա-մշակութային վայրեր, ինչը կնպաստի հայ երիտասարդների կողմից ազգային մշակութային արժեքները ճանաչելուն:

Տեղի երիտասարդների կողմից արվեցին՝ հավատացյալների շրջանում տարբեր սոցիալական ծրագրերի, բարեգործական միջոցառումների իրականացման ցանցը ընդարձակելու առաջարկություններ: Որոշվեց ստեղծել Բաթումի «Սուրբ Փրկիչ եկեղեցու» facebook-յան էջ, որտեղ կարտացոլվի եկեղեցու գործունեությունը՝ իր առօրյա նորություններով:

Եկեղեցու երիտասարդական թևի աշխատանքներին իրատեսորեն օժանդակելու նպատակով որոշվեց առավել ակտիվ երկու երիտասարդների մի քանի օրով գործուղել Թբիլիսի, տեղում թեմի աշխատանքների գործավարությանը և երիտասարդական բաժնի գործունեությանը ծանոթանալու նպատակով, ինչպես նաև Բաթումիի երիտասարդներին ընդգրկել Ծերովանիում նախատեսված երիտասարդ առաջնորդների խորհրդաժողովի աշխատանքներին: Որոշվեց նման հանդիպումները դարձնել շարունակական:

P6151486 P6151490 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)