1

fb you od

Վերակազմավորվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի խորհուրդը PDF Տպել Էլ.փոստ

hayartun

2014 թվականի մարտի 24-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի խորհրդի անդամների հանդիպում: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, խորհրդի անդամները խոսեցին Վրաստանում հայ մշակույթի զարգացման, հայապահպանության, քրիստոնեական և ազգային, ավանդական և արդիական արժեքների մերձեցման, հայ մարդուն եկեղեցու շուրջը համախմբման կարևորության մասին:

Նրանք նաև կարևորեցին հայ-վրացական դարավոր բարեկամության խորացման և հետագա զարգացման ուղղությամբ վրաց մտավորականության, մշակույթի և արվեստի գործիչների հետ առավել արդյունավետ համագործակցությունը: Վերակազմավորված խորհրդում որոշվեց վերջին տարիների աշխատանքային փորձի հիման վրա շարունակել ծրագրավորված և համապարփակ աշխատանքները Վրաստանում գործող ստեղծագործական միությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Ամրապնդել կապերը նաև մայր հայրենիքի, Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների և համագործակցությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ:Խորհրդաժողովը որոշեց ամիսը մեկ անգամ հրավիրել «Հայարտուն» կենտրոնի խորհրդի նիստ:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի վերակազմավորված խորհրդի կազմը.

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան - Վիրահայոց թեմի առաջնորդ,

Գիվի Շահնազար – բանաստեղծ-թարգմանիչ,

Լևոն Չիդիլյան – Վիրահայոց թեմի մշակաոււյթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի համակարգող,

Գևորգ Սնխչյան – Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,

Անահիտ Բոստանջյան - «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Մերուժան Շահումյան – Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ,

Էռնստ Առաքելով – Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր,

Սուսաննա Խաչատրյան – Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ,

Ժաննա Դավթյան - «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի կենտրոնի տնօրեն,

Էմմա Ախտյան - պրոֆեսոր, Վրաստանում հայկական գիտահետազոտական կենտրոնի նախագահ,

Ենոք Թադևոսյան – Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ,

Արտեմ Կիրակոզով – Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ,

Կարինե Մանուկյան – Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող,

Եսայի Աբովյան – երաժիշտ,

Թենգիզ Միքոյանց – նկարիչ:
 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)