1

fb you od

Երևանի Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը հյուրահաղերով հանդես եկավ Բաթումի Արվեստի տանը PDF Տպել Էլ.փոստ

Sundukyani tatroni hiurer

2013թ.-ի օգոստոսի 11-ին և 13-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնը Բաթումիի Արվեստի տանը հանդես եկավ «Կովկասի կավճե շրջան» և «Հարյուր տարի անց» ներկայացումներով: Հատկապես, եղեռնի թեման արծարծող Պերճ Զեյթունցյանի հեղինակաց «Հարյուր տարի անց» ներկայացումը մեծ ոգևորություն առաջացրեց հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում:

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը ներկայացումից հետո թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանին և բոլոր դերասաներին հրավիրեց հայոց եկեղեցի: Վերջիներս օգոստոսի 14-ին «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մասնակցեցին «Աղբյուր» մանկական երգչախմբի համերգին: Տեր Արարատը ողջույնի խոսքում նշեց հայ թատերական արվեստի նշանակությունը հայ համայնքի կյանքում` իբրև հայապահպանությանը նպաստող կարևորագույն գործոն:

CIMG0345

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)