| Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ |
|
|
|
|
Ապրիլի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ: Ողջունելով նոր խմբակի ձևավորումը «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց, որ պարապմունքներն անց են կացնելու միջազգային կարգի գրոսմայստերներ, բազմաթիվ մրցույթների հաղթողներ Դավիթ Հարությունյանը և Գիորգի Բաղաթուրովը: Նա հիշատակեց աշխարհի բազմակի չեմպիոն, մեր հայրենակից, վաղամեռիկ Տիգրան Պետրոսյանի թբիլիսեցի լինելը և առաջարկեց նորաստեղծ շախմատի խմբակը կոչել լեգենդար չեմպիոնի՝ Տիգրան Պետրոսյանի անունով: |









