1

fb you od

Բաթումիի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաները զարմացնում են իրենց գիտելիքներով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018թ. նոյեմբերի 27-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի  1(ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) <<Սբ.Գրիգոր Լուսավորիչ>> նախակրթարանի ավագ խմբում անցկացվեց  հետաքրքրություններով և անակնկալներով լի բաց դաս՝ նվիրված մաթեմատիկա, ավելի ճիշտ նախնական թվաբանություն  առարկային:Այն կրում էր <<Ճանապարհորդություն դեպի մաթեմատիկական կղզիներ >> անվանումը: Ուսուցիչների և ծնողների ջանքերով դասաժամը ձևավորվել էր թեմային համապատասխան՝ սաների գեղեցիկ հագուստներ,գունագեղ թվեր ու պատկերներ: Գեղեցիկ դասասենյակին համահունչ էին 2նախակրթարանի սաների խելացի և մտածված պատասխանները: Արդյունքում դասաժամն ընթացավ հետաքրքիր և բովանդակալից,իսկ օրը դարձավ հիրավի տոնական:
Դասի ընթացքում երեխաները նավարկեցին փորձություններով լի մաթեմատիկական  5 կղզիներ, հեշտությամբ և արագ չորս լեզուներով (հայերեն,վրացերեն,ռուսերեն,անգլերեն) լուծեցին իրենց առաջադրված խնդիրները՝ հաշվեցին,անվանեցին երկրաչափական պատկերները,կատարեցին գումարման,հանման և համեմատման 3գործողություններ,տարբերեցին և խմբավորեցին առարկաները,ցուցադրեցին տարածության և ժամանակի մեջ կողմնորոշման մասին իրենց գիտելիքները,ոգևորությամբ պատասխանեցին ուսուցիչների կողմից տրված  տրամաբանական հարցերին:
Դասը համեմված էր նաև գեղեցիկ երգերով և պարերով, որոնք էլ ավելի աշխույժ և շարժուն դարձրին այն: Բաց դասին ներկա էին ծնողները, ովքեր  ուրախանում էին իրենց զավակների ճիշտ պատասխաններից և ոգևորվածություն ու հպարտություն զգում այն բանից, թե որքան շատ բան են սովորում իրենց զավակները մայրենի լեզվով այս նախակրթարանում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)