Լուրեր
|
2018 թվականի նոյեմբերի 4-ին Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Աննմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմի եկեղեցիներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունը Պատարագիչ-քահանաները երախտագիտության եւ շնորհավորանքի խոսքով դիմեցին հավատացյալներին, ընդգծելով, որ անկախ իրենց դիրքից ու աստիճանից բոլորն անխտիր կապված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալ Հայրապետների իշխանությանը, ովքեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաջորդներն են: Վիրահայոց թեմի եկեղեցիներում հընթացս Հայրապետական մաղթանքի ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաեւ Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության եւ բազմամյա գահակալության համար: Հայրապետական աղոթքն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
|