1

fb you od

Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի նոյեմբերի 4-ին Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Աննմահ Պատարագ: 20180214 121942
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմի եկեղեցիներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մինչ մաղթանքի արարողությունը Պատարագիչ-քահանաները  երախտագիտության եւ շնորհավորանքի խոսքով դիմեցին հավատացյալներին, ընդգծելով, որ անկախ իրենց դիրքից ու աստիճանից բոլորն անխտիր կապված են 31441366 1684677241614649 3124769908215250944 oՄայր Աթոռ  Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալ Հայրապետների  իշխանությանը, ովքեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաջորդներն են:
Վիրահայոց թեմի եկեղեցիներում հընթացս   Հայրապետական մաղթանքի ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաեւ Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության եւ բազմամյա գահակալության համար:
Հայրապետական աղոթքն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)