Լուրեր
|
2018 թվականի հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագը առանձնահատուկ խորհուրդ ուներ: Եկեղեցիներում խնկարկվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում օրհնված խնկով, հաղորդությունը կատարվեց այնտեղից բերված սուրբ նշխարհով և Պատարագի ավարտին հավատացյալները իրենց մոմը վառեցին Փրկչի Սուրբ գերեզմանից բերված մոմից: Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության: Արարողության ավարտին Թեմակալ առաջնորդը խոսքեր ուղղեց մեծ հայորդու հիշատակին, ով իր ապրած կյանքով և նույնիսկ մահով համայն աշխարհի առջև փառավորվեց որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ:Միջազգային արվեստասեր հասարակայնությունը գլուխ խոնարհեց աշխարհահռչակ երգչի հիշատակի առջև, կիսեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ վիշտը: Հոկտեմբերի 7-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ և ապա եկեղեցիների բակում հնչեց Շառլ Ազնավուրի Աստվածային ձայնը, նրա երգերի անկրկնելի կատարումով:
|