1

fb you od

Փորձի փոխանակության այց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում աշխատանքային օրը մեկնարկեց հյուրընկալությամբ: Կենտրոնի հյուրերն էին Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի թիվ 2 «Հեքիաթ» նախադպրոցական հաստատության ուսուցչական կազմը տնօրեն Փառանձեմ Խանգելդյանի գլխավորությամբ:
Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Վերջինիս առաջնորդությամբ մայր հայրենիքից ժամանած կրթական ոլորտի աշխատողները շրջայց կատարեցին 20181006 111545կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում, ունկնդրեցին կենտրոնի գործունեության նպատակների և գործառույթների մասին, ծանոթացան  ազգային մշակույթին և հայապահպանությանը միտված ստեղծագործական խմբերի  աշխատանքի ուղենիշներին:
«Հեքիաթ» նախադպրոցական հաստատության ուսուցչական կազմի այցի նպատակը Վիրահայոց թեմի կրթական բաժնի, ի մասնավորի նախակրթարանի գործունեության հետ ծանոթությունն էր:  Հյուրերը դիտեցին «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը: Նախակրթարանի ուսուցիչները պատմեցին 20181006 114904իրենց աշխատանքների ուղղությունների մասին, կարևորելով մերձավոր Սփյուռքում հայ երեխայի հայեցի դաստիարակությունը, ազգային մշակույթին մերձեցումը: Հյուրերը իրենց հերթին  ներկայացրեցին պետության հովանու ներքո գործող Հայաստանի սահմանամերձ քաղաքի նախադպրոցական հաստատության գործունեությունը, որտեղ առաջնահերթային է հայ մանուկին դպրոցի համար պատրաստությունը:  
Հանդիպումն ունեցավ նաև գործնական բնույթ: Հարցուպատասխանի ձևաչափով փորձի փոխանակումից հետո, «Հեքիաթ» նախադպրոցական հաստատության դաստիարակները կազմակերպեցին մի քանի խաղ երեխաների հետ, այնուհետև տարբեր հարցերի առնչությամբ անցկացրեցին  վարպետաց դաս: «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները հանդես եկան նաև արտասանությամբ, երգով, պատասխանեցին  առարկայական որոշ հարցերի:
Նոյեմբերյանի թիվ երկու նախակրթարանի տնօրինությունը  Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ուսուցիչներին հրավիրեցին Նոյեմբերյան, ծանոթանալու «Հեքիաթ»նախադպրոցական հաստատության աշխատանքներին: Հրավերն ընդունվեց սիրով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)