1

fb you od

Սվետլանա Տատոևայի ստեղծագործական երեկոն լութերանական եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի սեպտեմբերի 15-ին, Թբիլիսիի լութերանական եկեղեցին  հյուրընկալորեն ընդունեց Թբիլիսիի արվեստասեր հասարակայնությանը, որտեղ տեղի ունեցավ Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի ղեկավար Սվետլանա Տատոևայի ստեղծագործական երեկոն:
Եկեղեցին վերածվել էր բազմամարդ համերգասրահի, այստեղ հավաքվել էին Սվետլանա Տատոևայի կատարողական արվեստի երկրպագուները՝ նրա արվեստի հմայքը մեկ անգամ կրկին  վայելելու ակնկալիքով: Բնատուր գեղեցիկ ձայնը, գեղատեսիլ արտաքինը, կատարողական վարպետությունը Սվետլանային բերել են մեծ ճանաչում և գնահատանք:
Սվետլանա Տատոևան ստեղծագործական բարդ, բայց նվիրական ուղի է անցել: Հանդես է եկել տարբեր բեմահարթակներում, նաև Թբիլիսիի հայոց թատրոնում, աչքի է ընկել դասական երգի նմուշների արհեստավարժ կատարումներով: Տարբեր մրցույթների մասնակիցն ու դափնեկիրը հոգու կանչով, ներքին մղումով  իր հանգրվանը գտավ Հայոց եկեղեցում  և անդամագրվեց նրա երգչախմբին:
Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին Սվետլանա Տատոևայի կյանքի ուղին ներկայացնող տեսաֆիլմը, որը ներդաշնակված էր նրա կողմից տարբեր տարիների  դասական նմուշների կատարումներով: Էկրանից հնչեցին նաև նրա արվեստի բարձր  գնահատականներ, որ այնպես շռայլորեն արտահայտում էին  երգարվեստի  20180915 182452գիտակները, երգահաններն ու երգիչները:
Թբիլիսիի պետական  կոնսերվատորիայում շարունակելով երգարվեստի ուսուցման բարդ գործը, Սվետլանա Տատոևան նվիրվեց եկեղեցական երգչախմբի կատարելագործմանը, Հայոց Եկեղեցու երգչախմբին քառաձայն Պատարագների ուսուցմանը: Շուտով նրա ջանքերով էլ ավելի մասնագիտացավ եկեղեցական երգչախումբը, Սբ. Պատարագները դարձան առավել հուզառատ, շարականները՝ առավել  հոգեթով ու սրտահույզ, երգչախմբին բերելով  Մակար Եկմալյանի անունը կրելու պատիվը:
Սվետլանա Տատոևան շնորհաշատ երգչուհի լինելու հետ միասին, ունի ուսուցման մեծ շնորհ, կարողանում է երիտասարդներին սեր ներարկել դեպի դասական երգն ու երաժշտությունը, սովորեցնում է կատարողական վարպետություն: Նրա սաները փայլուն կերպով ընդունվում են Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներ,հանդես գալիս մեծ թատրոնների բեմերից:
Ուստի պատահական չէր, որ սիրելի ուսուցչուհուն շնորհավորելու և նրա հետ երգելու համար Երևանից հատուկ ժամանել էր Տատոևայի աշակերտ, այժմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Ռուբեն Ոսկանյանը: Համերգին ելույթ ունեցավ  նաև նրա մյուս աշակերտուհին՝ այժմ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի 20180915 190435մագիստրատուրայի ուսանողուհի Անի Ղուշչյանը:
Եկեղեցում զուլալ հնչեղությամբ տարածվեցին Շուբերտի, Ցաբաձեի, Շոպենի, Չայկովսկու, Բիզեի, Շտրաուսի, Ռախմանինովի և այլ դասական երգեր Սվետլանա Տատոևայի, նրա սաներ Աննա Հովհաննիսյանի, Անի Թորոսյանի, գործընկերուհի Լեյլա Գոցիրիձեի կատարմամբ: Առանձնապես ցնցող էին Միխայիլ Նազարովի, Նիկա Ղազարյանի, Սերգո Նազարովի և Հրաչյա Ասատուրովի կազմով Մակար Եկմալյան երգչախմբի տղաների քառյակի կատարումները, ինչը խմբավար ուսուցչուհու մեծ վաստակն էր:
Երանելի երգը և հոգեհմա երաժշտությունը դյութել էին ներկաներին՝վայելելու արվեստի գլուխգործոցների հրաշալի կատարումը:  Համերգն ուղեկցվեց Կարեն Միրզոյանի, Թամար Մախարաձեի դաշնամուրի և  Արտեմ Ալաբուլյանցի ալտի նվագակցությամբ:
Հանդիսատեսն իր հիացմունքը հաղորդում էր բուռն ծափահարություններով և երփներանգ ծաղկեփնջերի մատուցմամբ: Սվետլանա Տատոևային նվիրած սեփական vcvբանաստեղծությունն ընթերցեց  Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան:
Հավարտ համերգի էկրանից հնչեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքը և բարձր գնահատականը՝  վաստակաշատ խմբավար, ճանաչված երգչուհի Սվետլանա Տատոևային, ով անուշադիր չի մնացել մայր հայրենիքի կողմից և արժանացել է Կոմիտասի անվան մեդալի:
Իսկ Թբիլիսիի  Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով հոգևոր դասի հետ միասին վայելում էր երեկոն, շնորհավորեց տիկին Սվետլանային, մաղթեց միշտ և ամենուրեք շարունակել կատարողական մեծ վարպետությամբ հնչեցնել հոգևոր և դասական երգերը: Հոգևոր հայրը թեմի անունից նրան փոխանցեց  գեղանկար՝ հինթիֆլիսյան կոլորիտային ոճով:   Սվետլանա Տատոևայի ստեղծագործական երեկոն ավարտվեց նրա խմբավարությամբ Մակար Եկմալյան երգչախմբի հրաշալի կատարումներով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)