Գեղարքունիքի թեմի երեխաները հյուրընկալվեցին Քոբուլեթիում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
2018 թվականին ևս չխախտվեց Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու ավանդույթ դարձած այս բարեգործական նախաձեռնությունը: Ամառային շոգ օրերին Սև ծովի ափին անցկացրած արձակուրդի օրերը անմոռանալի դարձան Գեղարքունիքի մարզի տարբեր շրջանների այն 16 անչափահասների համար, ովքեր թեմի Մարտունու շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանի գլխավորությամբ օգոստոսի 28-ից առ սեպտեմբերի 4-ը հյուրընկալվեցին Քոբուլեթիում, վայելեցին ծովի զովությունը ու առափնյա քաղաքի գեղեցկությունը: Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կազմակերպչական և Ուրախ և հետաքրքիր էր օրը նաև Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Կենտրոնի տնօրենի, ուսուցիչների և ակտիվիստների նախաձեռնությամբ, հայաստանցի դեռահասների համար կազմակերպվեցին խաղեր, մրցումներ, նաև հանդիպումներ և քննարկումներ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի երեխաների ծովափնյա հանգստի իրականացման գործում իրենց բարեգործությունը կատարեցին Geneva TOURS Գեղարքունիքի մարզից ժամանած դեռահասները, նրանց հոգևոր հովիվը և ուղեկցողները իրենց երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին, Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրենին և աշխատակազմին, հովանավոր կազմակերպություններին և եկեղեցու հավատացյալներին մայր հայրենիքից ժամանած դեռահասներին հյուրընկալելու և ուրախ ու անհոգ հանգստյան օրեր պարգևելու համար: |