1

fb you od

Վիրահայոց Թեմում նշվեց Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG-1fedee4f53e435c4e1693d618528e8ee-V2018 թվականի օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնը: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշանավորվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:39068279 1826353210780384 4584472680438169600 o

Տոնական Պատարագները թեմի Ախալքալաքի և Նինոծմինդայի մի շարք գյուղերի Եկեղեցիներում սկսվել էին դեռևս շաբաթ օրվանից: Համայնքներին նվիրական ծառայություն մատուցեցին եկեղեցիների հոգևոր հայրերը: 39021253 1826324970783208 9063758399161761792 oՆրանք վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի ու ողջ տարվա բերք ու բարիքի ավանդական օրհնության կարգ կատարեցին տեղերում:

Այդ օրը թբիլիսահայ հավատացյալները Ուխտի Պատարագի մեկնեցին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ մյուսները իրենց սերը Աստվածամոր հիշատակին արտահայտեցին եկեղեցիներ այցելությամբ և տոնական Սբ. Պատարագներին մասնակցությամբ:39005931 1826380310777674 2062275538411585536 o

Վաղ առավոտից բազմամարդ էին Վիրահայոց թեմի եկեղեցիները: Խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին գեղեցիկ զարդարված զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:

Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները:Այնուհետև ամենուրեք մատուցվեց Սբ. Պատարագ:

IMG-bf2b02879b78b37ad6d9c8f268a17d5d-VԹբիլիսիի Առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Տոնական Սբ. Պատարագին ներկա էին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, կառւյցների ղեկավարներ, բազում հավատացյալներ:

Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ Վազգեն 20180812 123538Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին, կարևորեց Հայ Եկեղեցու տածած սերն ու խորին հարգանքը Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ, հորդորեց Աստվածամոր օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սբ. Հարության հավատով: Պատարագիչ Սրբազանը խաղաղություն և առաջընթաց մաղթեց Հայաստան և Վրաստան աշխարհներին, առողջություն և ապահով ծառայություն Արցախի խաղաղությունն ապահովող զինվորներին, շնորհավորեց ներկաներին, հատկապես մայրերին և Մարիամներին տոնի առիթով:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի, եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Հոգևոր սպասավորները հավատացյալներին բաժանեցին արևահամ խաղող, որն ապահովել էր եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանը:

38975620 1755368984583089 208473632328908800 oԲաթումի Սբ. Փրկիչ եկեղեցում տոնական օրվա Սբ. Պատարագին ներկա էին ինչպես բաթումահայեր, այնպես էլ մայր հայրենիքից և այլ վայրերից ժամանած տարբեր ազգի զբոսաշրջիկներ:

Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում 39026936 1826219030793802 3289960801460289536 oՊատարագիչն էր արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Պատարագին ներկա էին հավատացյալներ, ուխտավորներ և ճամբարականներ: Սբ. Պատարագը, քարոզը և խաղողօրհնեքի կարգը մեծ ոգևորություն բերեց տեղի ժողովրդին:

39047742 2085490891715705 2073822948828905472 oՆինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցում Աստվածամոր ննջման տոնին նվիրված Սբ. Պատարագից հետո հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանը, ընկերակցությամբ Գանձայի Սբ. Կարապետ եկեղեցու նորանշանակ Տեր Գևորգ քհն. Ասատրյանի, Խոջաբեկ գյուղում մասնակցեց հուշաղբյուրի բացմանը, օրհնեց այն և կատարեց խաղողօրհնեքի կարգ:

Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ 39077864 1085483634958985 7570250733920976896 nԵկեղեցում Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած տոնական Սբ. Պատարագի ավարտին, հավատացյալներին բաժանվեց խաչքավոր Արթուր Բալասանյանի և հավատավոր ժողովրդի կողմից բերված խաղողը: Պատկան մյուս եկեղեցիներում կատարվեց խաղողօրհնեքի կարգ:

Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)