1

fb you od

Կայացավ Վրաստանի Կրոնի գործակալության ֆինանսական և գույքային հարցերի ուսումնասիրման հանձնաժողովի նիստը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

4404112018 թվականի հուլիսի 25-ին, Վրաստանի կառավարության վարչական շենքում  կայացավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությանն առընթեր գործող կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ընթացիկ տարվա  երրորդ նիստը, որին մասնակցում էին. Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու, Վրաստանի Ավետարանական-բողոքական, Ավետարանական –լութերական Եկեղեցիների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչները: Վիրահայոց թեմը ներկայացնում էին Իրավական և համագործակցության հարցերի բաժնի   տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը:
Հանձնաժողովի քննարկմանն էին  ներկայացված Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու  38 հարց, որից 30-ը բավարարվեց, իսկ ութի լուծումը հետաձգվեց  հայտնաբերված   թերությունները վերացնելու համար:  Հանձնաժողովը Վրաստանի Ավետարանական-բողոքական, Ավետարանական –լութերական Եկեղեցիների կողմից ներկայացված հարցերի կապակցությամբ ընդունեց դրական որոշում: Վիրահայոց թեմը ներկայացրել էր չորս հարց.
1.Ախալքալաքի շրջանի Կորխի եկեղեցու  գրանցումը պետական հաշվեկշռի վրա և  հետագա  շին-վերանորոգչական աշխատանքների իրականացումը, 919228
2.Ախալքալաքի շրջանի  Գոման գյուղում, նախկին դպրոցական շենքի տարածքի  ձեռքբերումը, տեղում եկեղեցի  և  մանկապարտեզ կառուցելու և  այգի հիմնելու համար,  
3. Թբիլիսիի  Իսանի շրջանային վարչությունից  ֆինանսական աջակցության դիմումը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի  վերանորոգության նպատակով,
4. Կրծանիսի շրջանային վարչությունից ֆինանսական աջակցության դիմումը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու մուտքի շինությունում համայնքային սրահ  հիմնելու նպատակով:
Վիրահայոց թեմի առաջադրած 4 հարցերից միայն առաջինը (Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում եկեղեցու  գրանցումը պետական հաշվեկշռի վրա և  հետագա  շին-վերանորոգչական աշխատանքների իրականացումը) ստացավ դրական լուծում:
Երկրորդ հարցի (Ախալքալաքի շրջանի  Գոման գյուղում, նախկին դպրոցական շենքի տարածքի  ձեռքբերումը, տեղում եկեղեցի  և  մանկապարտեզ կառուցելու և  այգի հիմնելու համար) լուծումը  հետաձգվեց առավել հիմնավոր ուսումնասիրության համար: Իսկ վերջին երկու հարցերի (Թբիլիսիի  Իսանի շրջանային վարչությունից  ֆինանսական աջակցության  դիմումը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի  վերանորոգության նպատակով, Կրծանիսի շրջանային վարչությունից ֆինանսական աջակցության դիմումը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու մուտքի շինությունում համայնքային սրահ  հիմնելու նպատակով),   կապակցությամբ հանձնաժողովն ընդունեց բացասական որոշում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)