1

fb you od

Կոնֆերանսում Վիրահայոց թեմը ներկայացրեց իր խնդիրները PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հուլիսի 17-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մերիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» թեմայով 3-րդ կոնֆերանսը՝ «Կրոնների դերը Վրաստանում 1918-2018 թթ.» խորագրով: Կոնֆերանսի նախաձեռնողը և կազմակերպիչը Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալությունն էր:
Կոնֆերանսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: 2
Կոնֆերանսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վագեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և առաջնորդի օգնական բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի ընկերակցությամբ:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Կարևորելով վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր կետերում կրոնի հողի վրա ծագած մարտահրավերները, գործակալության նախագահը արձանագրեց ճանաչման և համերաշխության սկզբունքի վրա հիմնված, պատասխանատվության զգացումով Վրաստանի պետության որպես աշխարհիկ երկրի և գործող կրոնական համայնքների միջև հարաբերությունները, որով առաջնորդվում է կրոնի հարցերով պետական գործակալությունը:
Թեմայի շուրջ ելույթ ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն,  կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին: 
4Կոնֆերանսում ծավալուն զեկուցումով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (տես՝ ): Այն ներկայացրեց  Միքայել Ավագյանը: Անդրադարձ կատարելով վիրահայ համայնքի՝ Վրաստանի անկախության ձեռք բերման և այնուհետև զարգացման գործում ունեցած մեծ դերին, ընդգծվեց Հայոց Եկեղեցու,  ի դեմս Վիրահայոց թեմի և նրա շուրջը համախմբված հայության, որի համար Վրաստանը հանդիսանում է հայրենիք,  ավանդը երկրի  տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման և առաջընթացի գործում:  Առաջնորդի ելույթում կարևոր տեղ էր հատկացված խորհրդային տարիներին փակված  տաճարներին, եկեղեցիներին, բռնագրավված  եկեղեցական կարողություններին, որոնք, անկախություն ձեռք բերելուց հետո էլ չեն վերադարձվել իրենց իրավական տերերին և  շարունակում են դառնալ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի արտահայտություն: Վազգեն Սրբազանի  ելույթը վերաբերեց նաև անկախ վրացական պետության քաղաքականությանը Վրաստանում կրոնական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում:
Կոնֆերանսում  գնահատական տրվեց Կրոնի հարցերով պետական գործակալության գործունեությանը և սույն միջոցառմանը կազմակերպմանը: 

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)