Լուրեր
|
2018 թվականի հունիսի 25-ին Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը կազմակերպեց բարեգործական ճաշկերույթ տեղի տարեց և միայնակ թոշակաուների համար: Ճաշկերույթին մասնակցում էր շուրջ 100 հոգի։ «Ախալցխա» երգի ու պարի համույթը՝ հայկական դպրոցի խմբակի հետ միասին իսկական տոնական երեկոյի վերածեց տարեց մարդկանց նկատմամբ կատարված բարեգործությունը: Սեղանների շուրջ բարձր տրամադրություն էր, միասնական երգ-պար, ուրախություն: Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր,վրացիներ և այլ ազգի ներկայացուցիչներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցուն՝ հանձինս Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի՝ նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և իրենց հոգսաշատ կյանքի մեկ օրը տոնական դարձնելու համար։ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը խոստացավ, որ կամոքն ամենակարող Աստծո նման նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և նրանում կներգրավվեն բազմաթիվ նոր անձինք՝ անկախ ազգությունից ու դավանանքից։
|