1

fb you od

Ռաֆայել Ջավախ կենտրոնում ավարտական հանդիսություն էր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 17-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս 1Միրզախանյանը ներկա գտնվեց Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը: Սրբազան Հայրը տեղացիներին դիմեց քարոզի խոսքով:   
Օրվա երկրորդ կեսին Թեմակալ առաջնորդը, Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ընկերակցությամբ, իր օրհնաբեր ներկայությունը բերեց թեմի հովանու ներքո գործող Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի ավարտական խմբի տոնահանդեսին:
2Ուրախ տրամադրությունը համակել էր բոլորին. և' սաներին և ուսուցիչներին: Կենտրոնի  27 սովորող հրաժեշտ էր տալիս սիրելի 3կրթօջախին, և նրանց հրաժեշտի արարողությանը ներկա էին ծնողներ, խմբավարներ, մտավորականության ներկայացուցիչներ:
Կենտրոնի երգչախումբը, ասմունքի ստուդիան, պարի համույթը պատրաստել էին համերգային մի 4գողտրիկ ծրագիր, որով հանդես եկան ոգևորությամբ և խանդավառությամբ:
Կենտրոնի ավարտական խմբի բոլոր սաները՝ երեքամյա կրթության և դաստիարակության արդյունքում ստացան հավաստագրեր:
Նրանց ողջերթի և շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեցին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժանապատիվ Տեր 5Տաթև քհն Մարուքյանը, արժանապատիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը, Կենտրոնի ղեկավար Ժորա 6Սնխչյանը: Շրջանավարտ սաները, ծնողները և Նինոծմինդայի մտավորականության ներկայացուցիչները երախտագիտության խոսքեր ուղղեցին Թեմակալ առաջնորդին և կենտրոնի տնօրինությանն ու մանկավարժական կոլեկտիվին՝ երեխաների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ ծավալած արգասաբեր գործունեության համար:
Ռաֆայել Ջավախ  կենտրոնում մեկնարկեցին ամառային արձակուրդի օրերը, սակայն այդ հանգիստը պայմանական է. մի քանի օրից աշխատանքը կսկսի Բակային ճամբարը, որը կընդգրկի 50-60 սաների և կտևի 21 օր: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)