1

fb you od

ՀՀ 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայաստանի Հանրապետության պետականության վերականգման 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակներում, 2018 թվականի հունիսի 16-ին,   Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և1 Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի համատեղ միջոցառումը, որին ներկա էին աշակերտները, նրանց  ծնողները, բազմաթիվ հյուրեր:
Միջոցառմանը իր  օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ներկա էին նաև Ախալքալաքի Սուրբ խաչ և հարակից  գյուղերի հայության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և  եկեղեցու օգնական հովիվ արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը:
2Միջոցառման հիմքում ընկած էր մայիսյան հերոսամարտերին հայ հոգևորականության մասնակցության շեշտադրումը: Փոխառաջնորդարանի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Զարուհի Բարբարյանի և «Ջավախքի ձայներ» երգչախմբի  խմբավար Գայանե Աղաջանյանի անդուլ ջանքերով երեխաները մեկ առ մեկ ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերին   հոգևորականների և նրանց ղեկավարած ջոկատների մասնակցության կարևորությունը, կատարած մեծ դերն ու նշանակությունը  3ձեռք բերած  հաղթանակներում:
Միջոցառումը դարձավ նաև հրաժեշտի երեկո. Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի ղեկավար Տիկին Միրա Այվազյանը երկար տարիներ հավաքագրել և  ձևավորել է հոգևոր երգչախումբը, որը եկեղեցական մեղեդիների և  շարականների գեղեցիկ կատարումներով 4հնչեղություն է  հաղորդել Սուրբ Պատարագներին և մյուս ծիսական արարողություններին: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց հարգարժան խմբավարին ասելու գնահատանքի խոսք:
Վիրահայոց թեմի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում, ներկայությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր դասի, առաջնորդական փոխանորդության պաշտոնեության, Ախալքալաքի շրջանային վարչության երաժշտական 5դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի ներկա և նախկին սաների՝ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Տիկին Միրա Այվազյանին՝ իր բազմամյա վաստակի և ջանադիր ծառայության համար: Սրբազան Հայրը, որպես օրհնաբեր հիշատակ վաստակաշատ  մանկավարժին փոխանցեց գեղեցիկ սրբապատկեր, իսկ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ շնորհակալագիր:
Անակնկալ ունեին նաև երգչախմբի սաները, որոնք եկել էին իրենց սիրելի խմբավարին ուրախացնելու հուշանվերով և ծաղկեփնջով: Հուզումնալի պահը դարձավ նաև  երախտագիտության արտահայտություն սիրելի ուսուցչուհուն և խմբավարին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)