1

fb you od

Մարինա Կիրակոսյան – Մոսեսովայի ստեղծագործական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 2-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ Վրաստանի գրողների միության,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության և «Արիոն» պուշկինյան գրական ընկերության անդամ, 1 1բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի ստեղծագործական երեկոն: Ճանաչված բանաստեղծուհու պոեզիայի հմայքն այստեղ էր բերել բանաստեղծական խոսքի երկրպագուներին:
Բանաստեղծուհին անձանբ վարելով երեկոն, հնչեցրեց իր այն գործերը, որոնք անտարբեր չթողեցին հյուրերին: Դրանք հագեցած էին հույզերի խորությամբ, շոշափած հիմնախնդիրների սրությամբ, նկարագրվող փաստերի իրատեսությամբ և թեմատիկայի  հրատապությամբ:
Բանաստեղծուհին սուր զգացողությամբ  է ընկալում կյանքն իր բոլոր ցնծալի երևույթներով, նաև բարդ 1 2խոչընդոտներով: Նրա խոր մարդասիրությամբ հագեցած, մարդուն գովաբանող  բանաստեղծությունները թափանցված են Աստծու նկատմամբ հավատով:
Հայրենասիրական ոգով գրված բանաստեղծություններում զգացվում է  բանաստեղծուհու սերը  իր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ:
Երեկոն գեղեցկացրին Ռախմանինովի ռոմանսները և Կոմիտասի  երգերը Սվետլանա Տատոևայի կատարմամբ, Կարեն Միրզոյանի  նվագակցությամբ: 1 3
Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի բանաստեղծությունները  ռուսերեն և հայերեն ներկայացրեցին թիվ 104 հայոց դպրոցի սաները: Հնչեցին բանաստեղծ Արա Արտյանի թարգմանությունները հայերեն, իսկ Գարի Ղալամքարովը  ընթերցեց Աղասի Գևորգյանի Մարինային նվիրած բանաստեղծության  վրացերեն թարգմանությունը:
Ուշագրավ էր Սլավա Սահակյանի «Աստծու տաճար» բանաստեղծության հայերեն թարգմանությունը, որը ներկաների ուշադրությանը ներկայացրեց թարգմանության հեղինակը:  
Երեկոն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)