1

fb you od

Գարի Նալբանդյանի անհատական ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 25-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճի պատերը զարդարել էին արհեստավարժ ջութակահար Գարի Նալբանդյանի կտավները:  Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական IMG 4323կենտրոնից հետո Գարի Նալբանդյանն իր գեղանկարչությունը ներկայացրեց թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանը:
Իր հուզաշխարհն ու ապրումները, իր ներաշխարհը արտահայտող ջութակի լարերի հպումները վերջին տարիներին ակամայից փոխարինվեցին կտավի վրա գույներով և վրձնի շարժումներով հոգու պոռթկումների: Ու թեև նկարիչն IMG 4327իրեն բնորոշում է որպես ինքնուս, արվեստի կանոններին ոչ գիտակ, սակայն ցուցահանդեսին ներկայացրած նրա բոլոր աշխատանքները, որ երեք տասնյակից ավելի էին,  բարձրարժեք գործեր էին:  Բնանկար, նատյուրմորտ, բնության երևույթ, մարդկային կոնկրետ խարակտեր, խոհա-փիլիսոփայական, հոգեբանական տարբեր  ապրումներով սյուժեներ ստեղծվել էին գույների ճիշտ համադրությամբ, իրատեսական վրձնախաղով, ռեալիստական և սյու-ռեալիստական ոճով:
Գարի Նալբանդյանի կտավի վրա արտացոլված  ներաշխարհի պոռթկումները տեսնելու էին եկել Թբիլիսիի, Ռուսթավի հայ համայնքի IMG 4353անդամները, արվեստի գործիչներ,  նկարիչներ, երաժիշտներ:
Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Վերջինս  արժևորեց Գարի Նալբանդյանի ստեղծագործական աշխարհը, նկարի միջոցով շրջապատն ու  մտացածինը արտահայտելու նրա ունակությունը և շնորհավորեց անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ,մանավանդ որ դրանք տեսնելու  IMG 4385հնարավորություն ընձեռվեց նաև Թբիլիսիի հայ  համայնքի անդամներին:
Երաժիշտ-նկարչի  աշխաանքները իրենց ելույթներում արժևորեցին Մերուժան Շահումյանը, Գիորգի Մանոյան, Վալիկո Առաքելովը, Լևոն Օսիպովը, Իննա Դավիթաշվիլին և ուրիշներ: Հատկանշական էր  համացանցով Գարի Նալբանդյանի աշխատանքներին ծանոթացած  «Լուկոյլի» փոխնախագահ Ալեքս Սկվարցովի ելույթը, ով նույնպես լինելով սիրողական նկարիչ, հիացած է Նալբանդյանի աշխատանքներով և բարձր է գնահատում նրա   իրատեսական, նաև տարբեր ապրումներ և զգացմունքներ  արտահայտող կտավները:  
Ամփոփիչ խոսք ասաց Ռուսթավիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Ցուցադրված IMG 4390աշխատանքները այն կերտումներն են, որ հեղինակի ներաշխարհի արտահայտություն են  նույն տաղանդով, նույն ձիրքով և ձգտումով:  
Տարբեր էին նկարչի կողմից  դիտողի գնահատականին ներկայացված  կտավները. խորհրդավոր, վերնագրված մտածելու տեղիք տվող անվանումներով, արդիական, իրատեսական, նաև երևակայական, ոչ իրական: Գարի Նալբանդյանի աշխատանքները «Հայարտուն» կենտրոնում կցուցադրվեն մինչև հունիսի մեկը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)