1

fb you od

Տոլմայի բուրմունքը տարածվեց նաև Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 19-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու Եկեղեցասեր տիկնանց «Շուշանիկ» միությունը  երեցկին Իննեսա Թոփաշյանի գլխավորությամբ ընդգրկվեց հայկական խոհանոցի զարդ տոլմայի համահամայնքային փառատոնին: Այստեղ նույնպես բազում IMG 3770ընտանիքներում տարածվեց ախորժալի տոլմայի բուրմունքը:
Գյուղի կենտրոնում բազմած արարողությունների սրահում երկար սեղանների  վրա տեղ էին գտել կաղամբով և խաղողի տերևով ոչ միայն համեղ և բուրոմնալի, այլև  գեղեցիկ ձևավորված տոլմաները, որ պատրաստել էին 15 ակտիվիստ տանտիկիններ:
Միջոցառմանը իրենց մասնակցությունն էր բերել Թբիլիսիից հատուկ ժամանած պատվիրակությունը՝ IMG 3828Վիրահայոց թեմի ֆինանսական բաժնի տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի,  Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի կազմով:
Տեղի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը ողջունելով ներկաներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքները, շնորհակալություն հայտնեց  փառատոնի անցկացմանը արձագանքելու համար և հույս հայտնեց, որ հայկական խոհանոցի ժողովրդականացմանը և  ազգային ավանդույթների պահպանմանը նպատակաուղղված նման միջոցառումները  ոչ միայն Նարդևան, այլև հայաբնակ մյուս  գյուղերում նույնպես կիրականացվեն և կդառնան շարունակական, վերածվելով ավանդականի: IMG 3835
Այնուհետև հյուրերը իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին  Վիրահայոց թեմում տարիներ ի վեր անցկացվող և արդեն ավանդական դարձած հարիսայի, գաթայի, տոլմայի փառատոններին, եկեղեցական տոները ժողովրդական ավանդույթների պահպանությամբ արժևորող տոնահանդեսներին և հորդորեցին  մասնակիցներին ակտիվորեն ընդգրկվել նման միջոցառումներին՝ հայկական ինքնատիպությունը պահպանելու, սերոնդներին փոխանցելու և նաև բնակիչների առօրյան հետաքրքիր, բազմաբղետ և  տոնական դարձնելու  համար:
Տերունական աղոթքից և սեղանն օրհնելուց հետո տեղի  ունեցավ հյուրասիրություն: Ներկաները  համտեսում էին տարբեր տոլմաները, որոնք բոլորն էլ համեղ էին, հայկական այս ճաշատեսակին հատուկ բաղադրիչներով պատրաստված:
IMG 3912Վերջում բոլոր մասնակիցները «Շուշանիկ» միության կողմից ստացան մասնակցության հավաստագրեր, հոգևոր հովվի շնորհակալագիրը և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հուշանվեր  սրբապատկերները: Փառատոնի ամենաերիտասարդ մասնակից Արմինե Այվազյանին՝ կազմակերպչական ակտիվության համար փոխանցվեց հովվության համեստ նվերը:
Տոլմայի փառատոնը տոնական դարձրեց տեղի հանրային դպրոցի «Լուսաղբյուր» պարի համույթը՝ Սուսաննա Բաբայանի գլխավորությամբ: Համույթում ընդգրկված 45 աշակերտները երեք խմբով՝ ամենափոքրերի, միջին խմբի և ավագների մասնակցությամբ, վարպետ կատարումներով ներկայացրեցին հայկական ազգային պարերը:
Միանշանակ ներկաների կողմից լսվեցին երախտագիտության խոսքեր նարդևանցիների օրը տոնական դարձնելու համար և հավաստիացումներ՝ հաջորդ տարիներին նման միջոցառումները առավել լայնամասշտաբ կազմակերպելու մասին:
Նարդևան գյուղում անցկացված տոլմայի փառատոնով ավարտվեցին համահամանքային այս գեղեցիկ միջոցառումները Վրաստանի հայաբնակ բոլոր բնակավայրերում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)