1

fb you od

Սուրբ Հարության տոնը Ախալցխայի հոգևոր տեսչությունում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի  ապրիլի 1-ին  Փրկչի հրաշափառ Հարության տոնը հավուր պատշաճի  նշվեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:  Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, ընթերցվեց Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի  պատգամը: 1 1
Հավարտ եկեղեցական ծիսական արարողությունների օրհնվեցին զատկական հավկիթները և բաժանվեցին ժողովրդին: Զատկական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց Ախալցիխեի հարակից շրջանների գյուղերում, ի մասնավորի Սազելի Սուրբ Սարգիս, Մեծ Պամաճի Սուրբ Խաչ, Փոքր Պամաճի Սուրբ Խաչ և Օրալի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցիներում։
Սուրբ Հարության տոնի առթիվ  Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը, օրհնությամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդի1 2,կազմակերպել էր Զատկական համերգային ծրագիր։ Համերգային ծրագրին մասնակցում էին Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» երգի և պարի համույթը, Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները,  Ախալցիխեի Երիտասարդական կրթամշակույթային կենտրոնի սաները։ Միջոցառման ժամանակ հնչեցին ազգային, հայրենասիրական, հոգևոր երգեր և ազգագրական պարեր։
Միջոցառման ավարտին Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը  շնորհավորեց հայ համայնքին Սուրբ Հարության տոնի առթիվ և փոխանցեց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը։1 3
Տեսչությունը իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր այն բարերարներին ովքեր իրենց լուման էին ներդրել միջոցառման կայացման համար։ Տեսչությունը շնորհակալություն հայտնեց նաև պարուսույց՝ Վերոնիկա Համբարյանին(Ախալցխա պարային համույթի պարուսույց և գեղարվեստական ղեկավար) Տիրուհի Համբարձումյանին («Գոհանամք» պարային համույթի պարուսույց և գեղարվեստական ղեկավար)։
Այս միջոցառումն իր տեսակի մեջ առաջինն էր Ախալցիխեում և կամոքն Աստծո այն կլինի շարունակական։
1 4Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին ընդառաջ Ախալցիխեի շրջանի Ծուղրուտ գյուղում «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց խմբի ղեկավար, երեցկին Անահիտ Վարդանյանը գյուղի բազմաշնորհ երեխաների հետ պատրաստել էր գեղեցիկ և իր տեսակի մեջ առաջին զատկական տոնահանդեսը։ Վաղ առավոտից երեխաներն իրենց ծնողների հետ միասին հավաքվել էին Սուրբ Սիոն Եկեղեցում։
Միջոցառումը բաղկացած էր երկու փուլից՝ 1.հավկիթների ներկում 2․տոնական հանդես: Եկեղեցու բակում նախապես տեղադրված սեղանների շուրջ համախմբած երեխաները հոգեխինդ ցնծությամբ գունազարդեցին զատկական հավկիթները։ Հավկիթների ներկումն ավարտելուց հետո երեխաները զգեստափոխվեցին վերածվելով գեղեցիկ զատիկների և սկսվեց տոնական հանդեսը։ Հանդիսության ավարտին Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը մեկնեց օրվա խորհուրդը, օրհնեց երեխաների գունազարդած զատկական հավկիթները որը և բաժանվեց հավատացյալներին։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)
2018 թվականի ապրիլի 1-ին Փրկչի հրաշափառ Հարության տոնը հավուր
պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցում: Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, ընթերցվեց Սուրբ
Հարության տոնի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց
կաթողիկոսի պատգամը:
Հավարտ եկեղեցական ծիսական արարողությունների օրհնվեցին զատկական
հավկիթները և բաժանվեցին ժողովրդին: Զատկական սուրբ և անմահ
պատարագ մատուցվեց Ախալցիխեի հարակից շրջանների գյուղերում, ի
մասնավորի Սազելի Սուրբ Սարգիս, Մեծ Պամաճի Սուրբ Խաչ, Փոքր Պամաճի
Սուրբ Խաչ և Օրալի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցիներում։
Սուրբ Հարության տոնի առթիվ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը, օրհնությամբ
Վիրահայոց Թեմի Առաջնորդի,կազմակերպել էր Զատկական համերգային
ծրագիր։ Համերգային ծրագրին մասնակցում էին Հոգևոր Տեսչության հովանու
ներքո գտնվող «Ախալցխա» երգի և պարի համույթը, Ախալցիխեի Հովհաննես
Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները, Ախալցիխեի
Երիտասարդական կրթամշակույթային կենտրոնի սաները։ Միջոցառման
ժամանակ հնչեցին ազգային, հայրենասիրական, հոգևոր երգեր և ազգագրական
պարեր։
Միջոցառման ավարտին Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա
Սահակյանը շնորհավորեց հայ համայնքին Սուրբ Հարության տոնի առթիվ և
փոխանցեց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս
Միրզախանյանի օրհնությունը։
Տեսչությունը իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր այն բարերարներին
ովքեր իրենց լուման էին ներդրել միջոցառման կայացման համար։ Տեսչությունը
շնորհակալություն հայտնեց նաև պարուսույց՝ Վերոնիկա
Համբարյանին(Ախալցխա պարային համույթի պարուսույց և գեղարվեստական
ղեկավար) Տիրուհի Համբարձումյանին («Գոհանամք» պարային համույթի
պարուսույց և գեղարվեստական ղեկավար)։
Այս միջոցառումն իր տեսակի մեջ առաջինն էր Ախալցիխեում և կամոքն Աստծո
այն կլինի շարունակական։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին ընդառաջ Ախալցիխեի
շրջանի Ծուղրուտ գյուղում «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց խմբի ղեկավար,
երեցկին Անահիտ Վարդանյանը գյուղի բազմաշնորհ երեխաների հետ
պատրաստել էր գեղեցիկ և իր տեսակի մեջ առաջին զատկական տոնահանդեսը։
Վաղ առավոտից երեխաներն իրենց ծնողների հետ միասին հավաքվել էին Սուրբ
Սիոն Եկեղեցում։
Միջոցառումը բաղկացած էր երկու փուլից՝ 1.հավկիթների ներկում 2․տոնական
հանդես: Եկեղեցու բակում նախապես տեղադրված սեղանների շուրջ
համախմբած երեխաները հոգեխինդ ցնծությամբ գունազարդեցին զատկական
հավկիթները։ Հավկիթների ներկումն ավարտելուց հետո երեխաները
զգեստափոխվեցին վերածվելով գեղեցիկ զատիկների և սկսվեց տոնական
հանդեսը։ Հանդիսության ավարտին Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր
հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը մեկնեց օրվա
խորհուրդը, օրհնեց երեխաների գունազարդած զատկական հավկիթները որը և
բաժանվեց հավատացյալներին։