1

fb you od

Գաթայի փառատոն Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մարտի 18-ին մարդաշատ էր Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին և հարակից տարածքը: Բաթումահայերը հավաքվել էին եկեղեցում, որտեղ Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի և Բաթումիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը մատուցում էր Սրբալույս Պատարագ, իսկ բակում Եկեղեցասեր տիկնանց միության անդամները Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, պատրաստվում էին Գաթայի փառատոնին: Բաթումահայերը գաթայի տարբեր տեսակներով եկել էին մասնակցելու միջոցառմանը, 28701071հետամուտ լինելով Եկեղեցական տոները ազգային խոհանոցի նմուշներով ժողովրդականացնելու Վիրահայոց թեմում ավանդույթի ուժ ստացած սովորությանը:

Հայկական ազգային ոճով զարդարված սեղաններին շարվեցին 50-ից ավելի սկուտեղների և զամբյուղների մեջ դասավորված գաթայի տեսակները՝ քաղցր և աղի, կլոր և հատովի, զիգզագաձև և ուղիղ կտրվածքով, խորիզով և ընկուզեղենով, բոլորն էլ պասոց:

Հավարտ Սուրբ Պատարագի արժանապատիվ Տեր Արարատի կողմից օրհնվեց հայկական գաթան, իսկ կենտրոնի տնօրենը ողջունեց ներկաներին, հիշեցնելով, որ 28827213գաթայի փառատոնը նաև ամենահամեղ և ամենագեղեցիկ գաթա թխողին բացահայտելու խորհուրդ ունի, որի պատասխանատվությունը ստանձնել է մրցատյանը:

Հավատարիմ ժողովրդական սովորությանը՝ գաթաների մեջ թաքցվել էին 15 արծաթյա խաչեր, որոնք պետք է բաժին ընկնեին համտեսողներին, առանձնահատուկ հաջողություն բերելով նրանց:

Ու սկսվեց հայկական ազգային գաթայի հյուրասիրությունը՝ թեյով և սուրճով: 28953854Մրցատյանը դժվարացավ որևէ մի գաթայի առավելություն տալ, քանզի բոլորն էլ արտակարգ համեղ էին, գեղեցիկ, սիրով և սրտանց պատրաստված:

Հոգեթով երգ ու պարով Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գեղարվեստական խմբերի ելույթները ներկաների մոտ ստեղծեցին ուրախ տրամադրություն, արժանանալով ներկաների գնահատականին: Օրը բաթումահայության համար դարձավ անմոռանալի և տոնական: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)