1

fb you od

Միջինքը՝ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջանն է: 2018 թվականի մարտի 7-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով, օրինակ, գաթա կամ բաղարջ թխելով: Հոգևոր հովիվների գլխավորությամբ 1Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին՝ եկեղեցական տոնակատարությանը զուգակցելով ժողովրդական հանդիսությունը:

Հավատացյալներով լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց «Հանգստյան» ժամերգություն: Ներկաներին իր օրհնությունը հղեց և օրվա խորհրդին անդրադարձ կատարեց Թեմակալ 2առաջնորդը: Վազգեն Սրբազանը հավատացյալներին մաղթեց սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, որը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 1-ին:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնի պարգևած ուրախությունը լրացվեց Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական 3հանրային դպրոցի հայկական բաժնի 5-ից 12-րդ դասարանների աշակերտների աղոթքով: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի նախաձեռնությամբ և դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի կազմակերպմամբ, դպրոցականները ներկայացրեցին համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» 24 տնից բաղկացած (օրվա 24 ժամերի համեմատ) և 36 լեզուներով թարգմանված աղոթքի բոլոր տեսակները: Հավատացյալների մոտ առանձնահատուկ հոգևոր զգացում առաջացրեցին արձակ գրված, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ 4և ներքին ռիթմով ազատ աղոթք-բանաստեղծությունները:

Հավատարիմ մնալով Միջինքը նշանավորող բաղարջ կամ գաթա թխելու ժողովրդական ավանդույթին, վիրահայության շրջանում այն վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով:Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է, հարստացնելով 5հայկական գաթայի տեսականին: Ամենուրեք օրհնվեցին տանտիկինների ձեռքով թխած անուշահամ գաթաները և բաժանվեցին հավատացյալներին: Նրանցից ոմանց ընկան եկեղեցու խաչի քավորների կողմից պատրաստված անակնկալները՝ օրհնված խաչերը:

IMG 8872Միջինքի տոնը հանդիսավորությամբ նշվեց նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այստեղ նույնպես հայկական տարազովներով զուգված աղջիկները գաթան բաժանեցին ժողովրդին:

Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:2861638

Ախալքալաքի Սուրբ Խաչ գլխավոր եկեղեցում Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվները կատարեցին հանգստյան ժամերգություն, ապա արարողակարգը շարունակվեց Միջինքի և ավանդաբար անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկով, որից անմիջապես հետո երաժշտական համարով հանդես եկավ Ախալքալաքի շրջանային վարչության երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգային մասի ավարտից հետո կատարվեց եկեղեցասեր տիկնանց պատրաստած գաթաների օրհնության կարգ: Ներկայացրած գաթաները բոլորին 2868494զարմացրին իրենց գեղեցկությամբ ու հմայքով։

Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից ստացան սրբապատկերներ։2869896

Միջինքի օրը Հանգստյան ժամերգությամբ և գաթայի փառատոնով նշվեց նաև Արագովայի և Դիլիսկայի հոգևոր հովվություններում:

Ավանդության համաձայն Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հավատացյալները մասնակցեցին երեկոյան 2878370ժամերգությանը, որից հետո տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը։ Հոգևոր սպասավորների կողմից օրհնվեցին ախալցխացի եկեղեցասեր տիկնանց թխած գաթաները և բաժանվեց ժողովրդին, պարգևելով տոնական տրամադրություն:

«Միջինքի» հաջորդ օրը, մարտի 8-ին հոծ բազմություն էր հավաքվել Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցում: Հանգստյան ժամերգությունից հետո օրհնվեցին մրցութային գաթաները, որոնք ներկայացվեցին Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում կազմակերպված «Հայկական գաթայի» փառատոն-մրցույթին:1d34ab3

Տոնահանդեսը շարունակվեց կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր լավագույն գաթաները, երգչախումբը և կենտրոնի պարային համույթը բացօթյա համերգ տվեցին հանրության համար: Հաղթողները ստացան դիպլոմներ և նվերներ:

Օրը տոնական դարձավ նաև Ծալկայի շրջանի գյուղերի հայության և Ասպինձայի շրջանի Դամալայի բնակչության համար: Եկեղեցական արարողությունից հետո տեղի բնակչությանը բաժանվեց եկեղեցասեր տիկնանց պատրաստած և օրհնված գաթաները:

Միջինքը նշվեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Տոնակատարությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գեղարվեստական խմբերը՝ իրենց երգուպարով ուրախացնելով ներկաներին: Այստեղ ևս հայկական գաթան բաժանվեց հավատավոր ժողովրդին:

Տոնը առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Ներկաները իրազեկվեցին օրվա խորհրդի և Վիրահայոց թեմում հաստատված գաթայի փառաատոնի մասին: Տեղացիները հյուրասիրվեցին հավատացյալների կողմից բերված և օրհնված գաթաներով:

Տարածաշրջաններում՝ եկեղեցիների բակերում ծայր առավ ուրախ երգն ու պարը, որ ներկայացրեցին Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող երգի-պարի խմբերը, հիրավի տոնական դարձնելով օրը, որը նաև հավատքով և աղոթքով Պահքի երկրորդ կեսը անցնելու և քրիստոնական սիրով Սուրբ Զատիկը դիմավորելու գրավականն է: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)