Միջինքը՝ Վիրահայոց թեմում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Հավատացյալներով լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց «Հանգստյան» ժամերգություն: Ներկաներին իր օրհնությունը հղեց և օրվա խորհրդին անդրադարձ կատարեց Թեմակալ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնի պարգևած ուրախությունը լրացվեց Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական Հավատարիմ մնալով Միջինքը նշանավորող բաղարջ կամ գաթա թխելու ժողովրդական ավանդույթին, վիրահայության շրջանում այն վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով:Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է, հարստացնելով
Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Ախալքալաքի Սուրբ Խաչ գլխավոր եկեղեցում Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվները կատարեցին հանգստյան ժամերգություն, ապա արարողակարգը շարունակվեց Միջինքի և ավանդաբար անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկով, որից անմիջապես հետո երաժշտական համարով հանդես եկավ Ախալքալաքի շրջանային վարչության երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգային մասի ավարտից հետո կատարվեց եկեղեցասեր տիկնանց պատրաստած գաթաների օրհնության կարգ: Ներկայացրած գաթաները բոլորին Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից ստացան սրբապատկերներ։ Միջինքի օրը Հանգստյան ժամերգությամբ և գաթայի փառատոնով նշվեց նաև Արագովայի և Դիլիսկայի հոգևոր հովվություններում: Ավանդության համաձայն Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հավատացյալները մասնակցեցին երեկոյան «Միջինքի» հաջորդ օրը, մարտի 8-ին հոծ բազմություն էր հավաքվել Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցում: Հանգստյան ժամերգությունից հետո օրհնվեցին մրցութային գաթաները, որոնք ներկայացվեցին Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում կազմակերպված «Հայկական գաթայի» փառատոն-մրցույթին: Տոնահանդեսը շարունակվեց կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր լավագույն գաթաները, երգչախումբը և կենտրոնի պարային համույթը բացօթյա համերգ տվեցին հանրության համար: Հաղթողները ստացան դիպլոմներ և նվերներ: Օրը տոնական դարձավ նաև Ծալկայի շրջանի գյուղերի հայության և Ասպինձայի շրջանի Դամալայի բնակչության համար: Եկեղեցական արարողությունից հետո տեղի բնակչությանը բաժանվեց եկեղեցասեր տիկնանց պատրաստած և օրհնված գաթաները: Միջինքը նշվեց նաև Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Տոնակատարությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գեղարվեստական խմբերը՝ իրենց երգուպարով ուրախացնելով ներկաներին: Այստեղ ևս հայկական գաթան բաժանվեց հավատավոր ժողովրդին: Տոնը առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Ներկաները իրազեկվեցին օրվա խորհրդի և Վիրահայոց թեմում հաստատված գաթայի փառաատոնի մասին: Տեղացիները հյուրասիրվեցին հավատացյալների կողմից բերված և օրհնված գաթաներով: Տարածաշրջաններում՝ եկեղեցիների բակերում ծայր առավ ուրախ երգն ու պարը, որ ներկայացրեցին Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող երգի-պարի խմբերը, հիրավի տոնական դարձնելով օրը, որը նաև հավատքով և աղոթքով Պահքի երկրորդ կեսը անցնելու և քրիստոնական սիրով Սուրբ Զատիկը դիմավորելու գրավականն է: |