1

fb you od

Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաներն այցելեցին տիկնիկային թատրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 34522018 թվականի փետրվարի 23-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաների օրն անցավ զվարճալի և հետաքրքիր: Շուրջ չորս տասնյակ երեխաներ, նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի, ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Անի Զեյնալյանի և Մարիա Աբուլյանի և Լուսինե Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում նորաբաց տիկնիկային թատրոն:IMG 3451

Երեխաներին դիմավորեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Նրանց հետ ծանոթությունն ընթացավ ջերմ մթնոլորտում, երեխաները ցուցադրեցին իրենց գիտելիքները, արտասանեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղություններից,հիշեցին հեքիաթների և լեգենդների հերոսներին: Ուրախությունը մեծ էր, երբ հարգելի Գիսանեն առաջադրում էր հանելուկներ, որոնց երեխաները պատասխանում էին IMG 3455ուրախ ծիծաղով և մեծի իմացությամբ:

Նախակրթարանի սաներին ծանոթ էր «Շունն ու կատուն» լեգենդը, որը իրենք ներկայացրել էին Ամանորյա տոնահանդեսին: Այժմ եկել էին IMG 3454դիտելու տիկնիկների խոսքն ու խաղը: Ուշագրավ էր երեխաների արձագանքը տիկնիկների խաղին, ծափահարությունները, ծիծաղն ու ուրախությունը:

Ներկայացումից հետո երեխաներին միացան տիկնիկ-դերասանները, հանձինս հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի, Աշոտ Սիմոնյանի և Էդիտա Զոհրաբյանի: Նրանք ցույց տվեցին ձեռքի տիկնիկները, պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին, զվարճալի և հետաքրքիր օր նվիրելով նախակրթարանի սաներին:

Տիկնիկային թատրոնը պատրաստ է ընդունելու իր այցելուներին և սիրով սպասում է նրանց: Ցանկացողները նախօրոք պետք է զանգահարեն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն և ճշտեն ներկայացման օրը: Հեռախոս. 292 22 48 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)