Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաներն այցելեցին տիկնիկային թատրոն |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Երեխաներին դիմավորեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Նրանց հետ ծանոթությունն ընթացավ ջերմ մթնոլորտում, երեխաները ցուցադրեցին իրենց գիտելիքները, արտասանեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղություններից,հիշեցին հեքիաթների և լեգենդների հերոսներին: Ուրախությունը մեծ էր, երբ հարգելի Գիսանեն առաջադրում էր հանելուկներ, որոնց երեխաները պատասխանում էին Նախակրթարանի սաներին ծանոթ էր «Շունն ու կատուն» լեգենդը, որը իրենք ներկայացրել էին Ամանորյա տոնահանդեսին: Այժմ եկել էին Ներկայացումից հետո երեխաներին միացան տիկնիկ-դերասանները, հանձինս հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի, Աշոտ Սիմոնյանի և Էդիտա Զոհրաբյանի: Նրանք ցույց տվեցին ձեռքի տիկնիկները, պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին, զվարճալի և հետաքրքիր օր նվիրելով նախակրթարանի սաներին: Տիկնիկային թատրոնը պատրաստ է ընդունելու իր այցելուներին և սիրով սպասում է նրանց: Ցանկացողները նախօրոք պետք է զանգահարեն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն և ճշտեն ներկայացման օրը: Հեռախոս. 292 22 48 |