1

fb you od

Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի փետրվարի 11-ին, Բուն Բարեկենդանի օրը, Վիրահայոց թեմի եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Հոգևոր սպասավորների կողմից օրվա խորհրդի քարոզից հետո, «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողությամբ և զանգերի ղողանջյունով հանդիսավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը ուղեկցվեց եկեղեցու խորան, որտեղից քահանա հայրերը ընթերցեցին այն:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովրդին մեկնաբանեց Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների խորհուրդը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի մատուցած ծառայությունները Մայիսյան հաղթանակներին: Վազգեն Սրբազանը ժողովրդին ներկայացրեց նաև ընթացիկ տարում Վիրահայոց թեմում նախատեսվող հիմնական միջոցառումները, որոնք ձոնված են պետականության վերականգնմանը և Մայիսյան հաղթանակներին: Վիրահայոց թեմի առաջնորդը իր խոսքում կարևորեց նաև այն, որ Մայիսյան հաղթանակներով Վրաստանում նույնպես վերականգնվեց պետականությունը և երկու քրիստոնյա հարևան ժողոուրդները, ձեռք-ձեռքի տված, կերտեցին Հայաստան և Վրաստան աշխարհը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)