«Շարունակվող Ավարայրը»՝ հայրենասիրական միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Միջոցառումը նախաձեռնել էին կենտրոնի հայ ժողովրդի և հայոց եկեղեցու պատմության խմբակները՝ ղեկավարներ Ռիմա և Անահիտ Սահակյանների Հայերիս պայքարը գոյատևման և հավատքի համար տասնութ դարի պատմություն ունի: Այն սկսվել է քրիստոնեությունը որպես սեփական կրոն ճանաչելու արշալույսից և շարունակվում է ցայսօր: Ու մշտապես,երբ նենգ թշնամին հարձակվել է՝ոչնչացնելու մեր ժողովրդին և նրա քրիստոնեական հավատքը – բռունցքվել են բոլորը՝ պահպանելու և փրկելու ազգային ինքնությունը, պատիվն ու Հայ առաքելական եկեղեցին... Այս խորիմաստ փիլիսոփայությունն էր կրում միջոցառումը Հանդիսատեսի աչքի առջևով անցան ոչ միայն Ավարայրի պատմական դրվագները,այլև հայերի հերոսական պայքարի բազում այլ փաստեր՝Ցեղասպանություն, Հայրենական պատերազմ, Սարդարապատ, Արցախյան հերոսամարտեր,Ապրիլյան քառօրյա պատերազմ… Թատերականացված,ասմունքով և երգչախմբային կատարումներով հարստացված ցերեկույթը՝ մանկական և պատանեկան շուրթերով ամրագրված մեր երդումն էր աչքի լույսի պես պահպանել Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը գովեստի խոսքեր հղեց միջոցառման կազմակերպիչներին և ողջ կոլեկտիվին, որոնց համատեղ աշխատանքի և գիտակցված մոտեցման արդյունք էր գեղեցիկ և հայրենասիրական մեծ ոգով տոգորված ցերեկույթը: Գնահատանքի խոսք ասաց շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միջոցառումը անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա: |