Հայ վարդապետ-ուսուցիչների տոնը՝ Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոցի ավագ և կրտսեր դասարանների սաները, երգի «Բերկրի» և «Նեմրութ» պարի խմբերը: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտա Շատարևյանը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին, Վրաստանի հայ գործարարների միության Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումը սկսվեց «Հայր մեր»-ով և Թեմակալ առաջնորդի բարեմաղթանքով: Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի խնամատար և Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բացելով միջոցառումը,անդրադարձ կատարեց Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնին, ովքեր ժողովրդին տվեցին գիր ու գրականության ստեղծման, մշակույթի արարման բանալին, հարթեցին քաղաքակրթության ուղին: Ընդամենը երկու ամիս մերոպյան տառերի հետ առնչվող օտարալեզու դպրոցների հայ սաները, թեկուզև ոչճիշտ շեշտադրությամբ և ոչհայկական առոգանությամբ, սակայն հոգեհարազատ հայերենով ներկայացրեցին Սուրբ թարգմանիչների կյանքն ու գործունեությունը, կարդացին նրանց պատվիրանները, գոհունակություն և հիացմունք առաջացնելով ներկաների մոտ:
Դեռահասների մոտ ազգասիրության ու հայրենասիրության, հայ լինելու հպարտության ծիլեր դարձան հայերեն բանաստեղծությունների արտասանությունները: Միջոցառումից իրենց ստացած տպավորությունները կիսեցին հյուրերը, միանշանակ արժևորելով Վիրահայոց թեմի առաջնորդարանի ազգասիրական ձեռնարկը՝ հոգևոր և կրթա-մշակութային այս կենտրոնի հիմնումը՝ դպրոց ու եկեղեցի չունեցող Ռուսթավիի հայությանը իրենց արմատներին վերադարձելու նպատակով:
Միջոցառումն ավարտվեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության գեղեցիկ արտասանությամբ, որը լեզուն և հայրենիքը սիրելու յուրատեսակ երդում էր Սուրբ վարդապետների հիշատակի առջև: |