1

fb you od

Բերքի և բարիքի ոսկե աշնան տոնահանդես Բաթումի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12017 թվականի նոյեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի Բաթումի Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում տեղի ունեցավ «Բերքի և բարիքի ոսկե աշուն» խորագիրը կրող միջոցառում:1 1

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

1 2Ծնողներով, մանկավարժներով, հյուրերով լեփ-լեցուն դահլիճում տիրում էր տոնական բարձր տրամադրություն:

Բացման խոսքով հանդես եկավ մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ թերևս տարվա եղանակներից աշունը սառնաշունչ ու թախծոտն է, սակայն թոթովախոս փոքրիկների կայտառ ու պայծառ մոլորակում,զվարթ երգերում ու պարերում աշունը ուրախ է, երփնաշղարշ, բարձր տրամադրություն հաղորդող:

Նախակրթարանի սաները իրենց պայծառ աչուկներով, գեղեցիկ և ճիշտ արտասանությամբ,զվարթ երգեցողությամբ հրավառեցին ծնողների և ներկաների սրտերը:1 5

Հավարտ միջոցառման օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Տեղի հայության հոգևոր հովիվը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական սերն ու բարեմաղթանքը և 1 4գոհունակություն հայտնեց հանդիսությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար՝ խրախուսանքի խոսքեր ուղղելով թե ' սաներին, թե ' մանկավարժներին:

Մանուկների հայեցի խոսքի, գեղեցիկ արտասանության և ուրախ երգի կապակցությամբ իր հիացմունքն արտահայտեց ՀՀ հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը:

Միջոցառման վերջում նախակրթարանում ժողիվրդական «Ղափամա» երգի ուղեկցությամբ տեղի ունեցավ աշնան բարիքներով և հայկական ղափամայով հյուրասիրություն: 

1 6 1 3 1 7

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)