| «Կողք-կողքի» ֆիլմի փակ դիտում |
|
|
|
| Լուրեր |
|
Միջոցառմանը ներկա էր ֆիլմի նկարահանող խումբը գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի և խմբագիր Պավել Օգանեզովի գլխավորությամբ: Մեդիահարթակի գլխավոր խմբագիրը ներկաներին իրազեկեց ֆիլմի նկարահանման նպատակին: Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող փաստացի պատերազմական իրավիճակին զուգընթաց Վրաստանի Ծոփք և Խոժոռնի գյուղերի բնակիչները՝ ազգությամբ հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները, ապրում են համակեցության առօրյայով՝ առանց ազգային խտրականության միասին ուրախանում են, միմյանց նեցուկ կանգնում դժվար պահերին և լավ ու վատ օրերը կիսում նախնիներից ժառանգած սովորություններով և ավանդույթներով: Ծոփքը և Խոժոռնին այն հազվագյուտ գյուղերն են, որտեղ հայ և ադրբեջանցի երեխաները խաղում են միասին, նստում են նույն նստարանին, երիտասարդները սիրահարվում են և երբեմն նաև՝ ամուսնանում:
Ներկաները համակ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը: Իրենց գոհունակությունը հայտնեցին արդի ժամանակներում հույժ կարևոր և իրատեսական նման ֆիլմ Միջոցառումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Բարձրացված հարցերը շոշափեցին ֆիլմում ադրբեջաներեն լեզվի բացակայությունը, ուսումնառության դասընթացը և դպրոցական կյանքը: Հնչեց նաև աշխատանքային ընկերակցության, տոնակատարությունները նշելու և միմյանց ավանդույթները հարգելու օրինակներով ֆիլմը հարստացնելու ցանկությունը: Ելույթ ունեցողների կողմից ընդգծվեց ֆիլմի նկարահանման և մոնտաժի արհեստավարժությունը: |









2017 թվականի նոյեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանում գործող «Ալիք» մեդիահարթակի նախաձեռնությամբ և գերմանական DVV International կազմակերպության աջակցությամբ նկարահանված «Կողք կողքի» ֆիլմի փակ դիտումը:

