1

fb you od

«Կողք-կողքի» ֆիլմի փակ դիտում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12017 թվականի նոյեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանում գործող «Ալիք» մեդիահարթակի նախաձեռնությամբ և գերմանական DVV International կազմակերպության աջակցությամբ նկարահանված «Կողք կողքի» ֆիլմի փակ դիտումը:

Միջոցառմանը ներկա էր ֆիլմի նկարահանող խումբը գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի և խմբագիր Պավել Օգանեզովի գլխավորությամբ:1

Մեդիահարթակի գլխավոր խմբագիրը ներկաներին իրազեկեց ֆիլմի նկարահանման նպատակին: Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող փաստացի պատերազմական իրավիճակին զուգընթաց Վրաստանի Ծոփք և Խոժոռնի գյուղերի բնակիչները՝ ազգությամբ հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները, ապրում են համակեցության առօրյայով՝ առանց ազգային խտրականության միասին ուրախանում են, միմյանց նեցուկ կանգնում դժվար պահերին և լավ ու վատ օրերը կիսում նախնիներից ժառանգած սովորություններով և ավանդույթներով: Ծոփքը և Խոժոռնին այն հազվագյուտ գյուղերն են, որտեղ հայ և ադրբեջանցի երեխաները խաղում են միասին, նստում են նույն նստարանին, երիտասարդները սիրահարվում են և երբեմն նաև՝ ամուսնանում:

2Ֆիլմում արտացոլված են նաև համագյուղացիների կարծիքն ու մտորումները պատերազմի, խաղաղության մասին, հայերի և ադրբեջանցիների խնդիրները, հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների ազդեցությունը այս համայնքների բնակիչների վրա և այլ հարցեր:

Ներկաները համակ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը: Իրենց գոհունակությունը հայտնեցին արդի ժամանակներում հույժ կարևոր և իրատեսական նման ֆիլմ 3նկարահանելու համար, որի նպատակը պատերազմական գործողությունները դատապարտելը և համընդհանուր խաղաղության ցանկությունը վերհանելն է:

Միջոցառումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Բարձրացված հարցերը շոշափեցին ֆիլմում ադրբեջաներեն լեզվի բացակայությունը, ուսումնառության դասընթացը և դպրոցական կյանքը: Հնչեց նաև աշխատանքային ընկերակցության, տոնակատարությունները նշելու և միմյանց ավանդույթները հարգելու օրինակներով ֆիլմը հարստացնելու ցանկությունը:

Ելույթ ունեցողների կողմից ընդգծվեց ֆիլմի նկարահանման և մոնտաժի արհեստավարժությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)