1

fb you od

Վաստակաշատ ուսուցչուհուն՝ հայրենիքի պարգևը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1a2017 թվականի հոկտեմբերի 27-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալիի հանրային դպրոցում տեղի ունեցավ հանդիսույթ, նվիրված կրթօջախի վաստակաշատ մանկավարժ, մայրենիի ուսուցչուհի Սիրանուշ Այվազյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրմանը:1
Սիրանուշ Այվազյանը այդ պարգևին է արժանացել բազմամյա հայապահպան գործունեությանը իր նվիրումով հայ մանուկների հայեցի դաստիարակությունն ու կրթությունը ապահովելու արդյունքում:
Պարգևը հանձնեց «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը փոխանցեց նաև 2շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի շնորհավորանքը:
Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին ուսուցչուհու աշխատանքը, շնորհակալություն հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարությանը և կրթամշակութային կենտրոնի ղեկավարությանը՝ երաշխավորության և գնահատանքի համար:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)