Սբ.Գրիգոր Նարեկացի կենտրոնի հյուրերն էին իշխանության ներկայացուցիչները |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոն այցելեց Ռուսթավիի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գոչա Շավաձեն: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Վերջինս ողջունելով հյուրերին, ներկայացրեց նորաստեղծ կենտրոնի նպատակը, գործունեության ուղղությունները և առաջիկա ծրագրերը: Իրազեկեց տեղի հայ համայնքի՝ քրիստոնյա հավատքով ապրելու, մայրենի լեզուն պատշաճ մակարդակով տիրապետելու և ազգային մշակույթն ու ավանդույթները պահպանելու ուղենիշները, որոնց շուրջ կենտրոնը վարում է իր գործունեությունը: Տեր Նարեկը արժևորեց վրացական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը այս երկրի այլազգիների նկատմամբ, ուշադրությունը՝ նրանց ինքնությունը պահպանելու գործին և այն հնարավորությունը, որ ընձեռվում է տեղի հայազգի բնակչությանը իրենց հոգևոր և մշակութային արժեքները պահպանելու համար: Հյուրը հետաքրքրությամբ դիտեց կենտրոնում կազմակերպված Գարի Նալբանդյանի անհատական ցուցահանդեսը: Այնուհետև հայկական և վրացական պարերով Գոչա Շավաձեի այցը կենտրոն ողջունեց ընդամենը մի քանի ամիս առաջ կազմավորված «Նեմրութ» պարային համույթը, պարուսույց Ստելլա Սելեպանովայի գլխավորությամբ: Սակրեբուլոյի նախկին փոխնախագահը բարձր գնահատեց Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի արդյունարար գործունեությունը, ողջունեց այն ծրագրերը, որոնք նախանշված են կենտրոնի կյանքում և խոստացավ փոխհամագործակցոթյան հեռանկարներ, ինչպես նաև ազգային մշակույթն արտահայտող պարը, երգը, արվեստը անպայման ընդգրկել Ռուսթավի քաղաքում կազմակերպվող մշակութային միջոցառումների ծրագրում: Բարձր տպավորություններով և գոհ կենտրոնի գործունեությունից Ռուսթավի քաղաքի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրաժեշտ տվեց կենտրոնին: |