1

fb you od

Սուրբ Գևորգ զորավարի տոնը Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 2017 թվականի սեպտեմբերի 30-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի տոնը: Այն նաև Սուրբ Գևորգ եկեղեցու ուխտի օրն էր:

Օրը առավել տոնական և հանդիսավոր էր Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները առանձնահատուկ սիրով եկել էին նորոգելու իրենց ուխտը և մասնակցելուDSC01503 տոնի առիթով եկեղեցում կատարվող արարողություններին: Մարդաշատ էր եկեղեցու բակն ու ներսը: Թբիլիսահայ հավատացյալներին միացել էին ուխտավորներ Հայաստանի Արմավիրի թեմի Խաթունարկ գյուղից, Իրանից, Կանադայից: Հավատացյալները ժամանել էին այս զորավոր տաճարում աղոթելու և քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները ստանալու փափագով:

DSC01510Սուրբ Գևորգ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Արմավիրի թեմի Խաթունարկ գյուղի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային գործիչներ, մտավորականներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:

Հընթացս Սուրբ Պատարագի, Տեր Գևորգ քահանան քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկDSC01525 զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց թբիլիսահայերի մեծ սերն ու նվիրվածությունը Սրբին, որի անունով դարերի ընթացքում այստեղ կառուցվել են եկեղեցիներ, ընդորում առաջնորդանիստ Սուրբ Գևորգը, երախտագիտության խոսքեր ասաց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությանն արժանանալու համար:

DSC01531Քարոզի վերջում պատարագիչ քահանան բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել ամուր հավատքով և Քրիստոսի հավատարիմ զավակները լինելու հպարտությամբ:

Հավարտ Պատարագի, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի կողմից օրհնվեցDSC01535 ուխտի մատաղը և բաժանվեց ժողովրդին: Տոնին նվիրված առաջնորդանիստ Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ և խաչի քավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն:

Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: Եկեղեցին դարեր ի վեր իր շուրջն է համախմբում վիրահայությանը, ի մասնավորի թբիլիսահայությանը:

DSC01538 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)