1

fb you od

Ամառային համերգ Ախալքալաքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2017 թվականի օգոստոսի 26-ին, Ախալքալաքում ամառային համերգների շարքով հանդես եկավ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնողական խումբը: Համերգներն ընթացան «Հոգևոր կամուրջներ» խորագրով:

Միջոցառման խորագրին համահունչ համերգի առաջին մասը կայացավ Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի առաջնորդարանի դահլիճում։ Համերգին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Վրաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ալեքսանդրեն, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Համերգի մասնակցեցին ինչպես Երևանից ժամանած Շուշան Բլեյանը և Թերեզա Բեգլարյանը՝ Լիլիթ Առաքելյանի նվագակցությամբ, այնպես էլ Ջավախքից՝ Արմեն Մկոյանը և Անահիտ Ստելմաշովան։

Համերգի ավարտին Շուշան Բլեյանն իր շնորհակալությունը հայտնեց Գերաշնորհ Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիին և Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին ընդունելության և ծրագրի իրականացմանը աջակցության համար:

Հոգեշնորհ Հայր Սուրբը իր օրհնությունը հղելով ներկաներին և բարձր գնահատեց երաժիշտների հիանալի կատարումները:

Համերգի երկրորդ մասը տեղի ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Այստեղ արդեն , որտեղ Շուշան Բլեյանը և Թերեզա Բեգլարյանը հանդես եկան հոգևոր երգերի հոգեհմա կատարումներով։ Համերգին ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։ Վերջինս համերգի ավարտին հանդես եկավ ելույթով։

Այնուհետև Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իրենց օրհնությունը բերեցին երիտասարդ կատարողներին և հյուրերին։

Միջոցառման ավարտին բոլորին սպասվում էր անակնկալ։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կազմակերպվեց ազգագրական պարերի ուսուցման դաս, որին մասնակցեցին նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության պարի խումբը և Վաչիան ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նասլետ Քեյան)։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

1 1 1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)