1

fb you od

Եկեղեցական արարողություն Դադեշ գյուղում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 10-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի այցելությունը Ջավախքի փոխառաջնորդություն պսակվեց հիրավի աստվածահաճո սուրբ արարողությամբ:

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, կատարվեց վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի ու զանգի օծման արարողությունը։

Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը, հյուրեր Վրաստանից և Հայաստանից:

Հավարտ Սուրբ արարողության՝ խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Սրբազան Հայրը։ Նա շնորհավորեց դադեշցիներին առաջիկայում գործող եկեղեցի ունենալու կապակցությամբ և գնահատանքի խոսքեր ուղղեց եկեղեցու վերականգնման աշխատանքների պարտականությունը ստանձնած ծագումով Դադեշից, այժմ ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանին, ով ոչ միայն հովանավորում է եկեղեցու վերականգնման աշխատանքները, այլև եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրել է խաչքար: Սրբազանը գոհունակությամբ արժևորեց գյուղի բնակիչների միասնությունը և համախմբվածությունը աշխատանքների համակարգող Ալբերտ Մարսանջյանի շուրջ և եկեղեցու վերակառուցման աշխատանքներին նրանց մեծ պատասխանատվությամբ մոտեցումը: Սրբազանը տեղացիներին տեղեկացրեց, որ շուտով կավարտվեն քահանայատան վերանորոգության աշխատանքները և հանդիսավորությամբ կկատարվի եկեղեցու վերաօծումը, որին կմասնակցի 50 տարի գյուղից բացակայած բարերարը:

Դադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք: Գյուղի բնակիչների նախնիները եկել են 1830 թվականի կեսերին Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Նախ բնակություն են հաստատել Չիֆիկ և Չամդուրա գյուղերում, ապա 1845-46 թվականներին տեղափոխվել են Դադեշ, որտեղ մինչ իրենց ներգաղթն ու վերաբնակվելը ապրում էր բնիկների (եօլականներ) 14 հայ ընտանիք, եղել են նաև քրդեր: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սբ. Աստվածածին հին եկեղեցին։ 1867թ. հին եկեղեցուն կից կառուցվել է նոր ու ավելի ընդարձակ համանուն եկեղեցի, որը խորհրդային տարիներից չի գործում։ 2014 թ․ դադեշցիների բարերարությամբ ընթանում են եկեղեցու վերականգման աշխատանքներ: 

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)