1

fb you od

Վրաստանի կրոնական քարտեզների շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի մայիսի 24-ին Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ  կրոնական քարտեզների շնորհանդես: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,   կրոնական համայնքների առաջնորդներ, հյուրեր:

Վիրահայոց թեմից շնորհանդեսին մասնակցում էին թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և Գևորգ սարկավագ Անտոնյանը:
Միջոցառումը բացեց Կրոնի հարցերով պետական գործակալության տնօրեն Զազա Վաշախմաձեն: Քարտեզները մշակվել են Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից: Ընդհանուր առմամբ կազմվել է երեք քարտեզ՝ տարածաշրջանային, շրջանային և պաշտամունքային: Այդ քարտեզները մատչելի են կրոնի հարցերով գործակալության կայքում: Այն ժամանակ, երբ տարածաշրջանային և շրջանային քարտեզները իրազեկում են Վրաստանի բնակչության կրոնական պատկանելության մասին, ապա «Պաշտամունքային կառույցներ» քարտեզներում ներկայացված են երկրի տարածքում գտնվող մենաստանները, եկեղեցիներն ու մզկիթները:
 Այն կազմել է գործակալությանն առընթեր կրոնական քաղաքականության հետազոտման կենտրոնը, ելնելով Վրաստանի  վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալներից: Այդ տվյալների համաձայն, Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից 83,4 տոկոսը հետևում է  ուղղափառության դավանանքին: Նրանց հաջորդում են մահմեդականները 10,74 տոկոս: Երրորդ տեղում 2,94 տոկոսով Հայկական Առաքելական Եկեղեցու հետևորդներն են: Վրաստանում Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները կազմում են բնակչության 0,52 տոկոսը, Եհովայի վկաները՝ 0,33, եզդիները՝ 0,23, հրեաները՝ 0,04 տոկոս: «Այլնի» սանդղակում ընդգրկվել է  բնակչության 1,8 տոկոսը: Այդ թվում այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին կամ հանդիսանում են առավել փոքր կոնֆեսիաների  ներկայացուցիչներ:

7960IMG 9482 9324IMG 9503 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)