1

fb you od

Ինտելեկտուալ խաղ՝ «Սովորիր ժողովրդիդ պատմությունը» խորագրով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxzavor

2017 թվականի ապրիլի 30-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ «Սովորիր ժողովրդիդ պատմությունը» խորագրով ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը: Խաղին ընդգրկվել էին կենտրոնի հայ ժողովրդի պատմության ( ուսուցիչ՝ Սամվել Փութուլյան), կրոնի (ուսուցիչ՝ Ռիմմա Սահակյան) և արվեստի պատմության (ուսուցիչ՝ Ժորա Սնխչյան) խմբակների 30-ից ավելի սաներ:

Ինտելեկտուալ խաղը, որը կենտրոնում մեկնարկել էր մի քանի ամիս առաջ, ընթացավ երկու փուլով: Մասնակից խմբակները, ստանալով կենտրոնի ուսուցիչների կողմից կազմած և ղեկավարության կողմից հաստստված 100 հարցերը, ըստ թեմատիկայի բաժանված խմբերում անցկացրեցին մրցույթներ: Այնուհետև առավել աչքի ընկած սաները, համախմբվելով տարբեր խմբերում, կազմեցին 6 թիմ և մասնակցեցին եզրափակիչ խաղին:

Թիմերը միմյանց հետ մրցասպարեզ դուրս եկան ցույց տալով իրենց գիտելիքները տարբեր հարցերի շուրջ շոշափվող թեմաներից: Խստապահանջ մրցատյանը, որի կազմում էին կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Սաթենիկ Մկրտչյան-Սնխչյանը և Աթանաս սարկավագ Կիրակոսյանը, սահմանված ժամանակային տևողությամբ և նորմերով անցկացրեց շուրջ 2 ժամ տևած մրցույթը, բացահայտելով լավագույներին:

Հետաքրքիր և ուսանելի խաղում հաղթող ճանաչվեց «Փարվանա» թիմը՝ առաջնորդ Թագուհի Հովհաննիսյանի գլխավորությամբ, իսկ մրցույթի լավագույններ դարձան կենտրոնի սաներ Միլենա Բդոյանը, Նադյա Հովհաննիսյանը, Երանուհի Խաչատրյանը, Գոհար Բդոյանը, Լաուրա Մզիկյանը: Հաղթող «Փարվանա» թիմը արժանացավ ինտելեկտուալ խաղերի մասնակցի դիպլոմի, իսկ մյուսներին տրվեցին պատվոգրեր: Ինտելեկտուալ խաղն իրենց գեղեցիկ ելույթներով զարդարեցին «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի ասմունքի ակումբի անդամները և երգչախումբը:

18278376 1837163396548457 9154567375614901400 o 18238113 1837163279881802 3469452006732791941 o 18237917 1837163339881796 3320328531243501383 o 18209279 1837163223215141 1375677975327000838 o

18208956 1837164203215043 3433303708118376771 o 18192709 1837163846548412 4209905509779818968 o