1

fb you od

Տոնական բարիքներ միայնակ ծերերին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Վիրահայոց թեմում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, բարի ավանդույթ է դարձել միայնակ ծերերի Սուրբ Հարության տոնը շնորհավորել զատկական նվերներով: Հետամուտ լինելով Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բոլոր ընտանիքներում տոնական դարձնելու նպատակին, թբիլիսահայ հավատացյալները իրենց օգնությունն են ցուցաբերում դրա կարիքն ունեցողներին:

Այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչվեց նաև այս տարի: 2017 թվականի ապրիլի 14-ին և 15-ին, Թբիլիսիի երկու եկեղեցիներում, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միության և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, եկեղեցիների խաչի քավորներ Յուրի Երեմյանի և Կարեն Սարգսյանի ու հավատացյալների աջակցությամբ, տոնական բարիքներով նվերներ ստացան 100-ից ավելի թբիլիսաբնակ բազմանդամ ընտանիքներ, կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր: Բարեգործական ակցիան տարիներ շարունակ անընդմեջ նախաձեռնում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը (նախագահ Սուսաննա Խաչատրյան) Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Թբիլիսիի հայոց երկու եկեղեցիների հոգևոր դասի աջակցությամբ: Զատկական նվերաբաշխությանը սիրով և պատրաստակամությամբ ընդգրկվում են բազում հայորդիներ:

IMG 1912 IMG 1931 IMG 1953 IMG 1921

17833985 1171383066321781 6681446481931499950 o 17880429 1171382376321850 1041135771809769773 o