Ավագ Ուրբաթը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 14-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով եկեղեցասեր կանայք ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ գերեզմանը: Այնուհետև հավատացյալ հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելուն։Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։ |