Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանում նշվեց ազգային միասնության օրը: Վիրահայոց թեմի պաշտոնեությունը, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, այցելեցին 1989 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև կանգնեցված հուշակոթողին: Պատվիրակության անդամները, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ, աղոթք բարձրացրեցին առ Աստված զոհվածների հոգիների խաղաղության համար և Թեմի անունից ծաղկեպսակ խոնարհեցին հուշակոթողին: 28 տարի առաջ, 1989 թվականի ապրիլի 9-ին, Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ, խորհդային զինված ուժերը դաժանորեն ճնշեցին խաղաղ ցույցը, որի արդյունքում զոհվեց 21 մարդ, հազարավոր մարդիկ թունավորվեցին: Երկու տարի անց, նույն օրը Վրաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Վրաստանի անկախ պետականության վերականգնման հռչակագիրը: |