1

fb you od

Ալեքսանդր Մանթաշով Կենտրոնի Սաները Նկարչության Փառատոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Batumi 

2016 թվականի դեկտեմբերի  28-ին, Բաթումի  «Բարեկամության տանը» կայացավ մանկական նկարի  ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին տարբեր թեմաների շուրջ երեխաների պատկերացումները, որոնք նրանք իրենց ձեռքով թղթին էին հանձնել:  Փառատոնին ի թիվս Բաթումի տարբեր  կառույցների երեխաների, իրենց մասնակցությունն էին բերել նաև Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի (տնօրեն` Սոնա Հովհաննիսյան) գեղագիտական դաստիարակության խմբի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ  նախակրթարանի  սաները:

Ամանորը և Սուրբ Ծնունդը բոլոր սերունդների սիրելի տոներն են: Դրանք ամենաերկար,  սպասված, ամենավառ, ամենահեքիաթային  օրերն են: Եվ այդ սպասումը հետաքրքիր ու  վառ դարձրեց այն տոնական համերգը, որը  նախատոնական այս օրերին կազմակերպվեց «Բարեկամության տանը» և որին մասնակցեցին տարբեր երգչախմբեր և պարային խմբեր:  

Ծրագիրը  հագեցած էր ու հետաքրքիր, խաղարկվեցին տարբեր մրցանակներ...  

Ուրախ երգից ու  պարից, տարբեր խաղերից հետո  տեղի ունեցավ  մանկական նկարի մասնակիցների  պարգևատրությունը:  Ալ.Մանթաշով կենտրոնի սաները արժանացան  տարբեր մրցանակների, ընդորում նաև առաջին մրցանակի՝  կրտսեր տարիքային խմբից (5-6 տարեկան)  Մարի Անտոնի Գասպարյանը (ուսուցիչ՝ Կարինե Մարկարյան) և ավագ տարիքային խմբից (9-10 տարեկան) Նիկիտա Հայրուլին (ուսուցչուհի՝ Մարիետա Աբետյան, իսկ մնացած մասնակիցները ստացան տարբեր մրցանակներ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)