1

fb you od

Մշակութային կենտրոնների միջև համագործակցության հուշագիր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

hamagorcakcutiun 

2016 թվականի հունիսի 26-ին, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, հավատացյալները շտապեցին Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշով» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն, որտեղ նրանց սպասում էր համերգային մեծ ծրագիր:

Համերգային ծրագրին մասնակցում էին ինչպես Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի երգի, պարի և ասմունքի խմբակները, այնպես էլ Բաթումիում հյոււրընկալվող Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակութային կենտրոնի տարբեր խմբերի սաները: Երկու կենտրոնների ստեղծագործական խմբերի ուժերով տրված համերգը հիրավի դարձավ տոնական: Համերգի վերջում կենտրոնների ղեկավարները փոխանակեցին հուշանվերներ:

Վերջում Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակութային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սարոյանը համագործակցությունը խորացնելու և զարգացնելու նպատակով ստորագրեցին հուշագիր:


 

DSC 0305 DSC 0203 DSC 0065 DSC 0061 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)