1

fb you od

Դուդուկահարների Համերգ «Ալեքսանդր Մանթաշով» Կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

1 1 

Աջարիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հրավերով Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշով» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում հյուրընկալվեցին Հայաստանից ժամանած Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սաները` ղեկավար Սուրեն Մինասյանի առաջնորդությամբ:

2016 թվականի հունիսի 21-ին հյուրերը հանդես եկան գեղեցիկ համերգով: Անզուգական դուդուկով կատարելով հայ և վրաց հեղինակների ստեղծագործությունները` արվեստի դպրոցի սաները հիացրեցին և հուզեցին հանդիսատեսին, արժանանալով նրանց ջերմ ծափահարություններին:

Համերգին ներկա էր նաև արժանապատիվ Տեր Արարատի հրավերով Բաթումիում գտնվող տավուշցի երեխաների խումբը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի տնօրեն Մերի Թուխիկյանի գլխավորությամբ:

Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սաներին ողջունեց և գեղեցիկ համերգի կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Տիկին Սոնան ազգային նվագարանի վրա բարձրարժեք կատարումների համար պատանի դուդուկահարներին հանձնեց շնորհակալագրեր: Դուդուկահարներին իր օրհնությունը բաշխեց հոգևոր հայրը և բոլորին նվիրեց մանկական Աստվածաշունչ:

 

1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)