Праздник Преображения Господа нашего Иисуса Христа в Епархии ААЦ в Грузии |
Новости |
23 июля 2017 года Армянская Апостольская Церковь отмечает Вардавар – Праздник Преображения Господа нашего Иисуса Христа. В честь одного из пяти Великих праздников Армянской Церкви в церквях Епархии ААЦ в Грузии отслужили Божественную Литургию. С самого утра в церквях царило оживление. Верующие в Тбилиси и армянонаселенных регионах Грузии с большим энтузиазмом шли в церковь, чтобы стать участниками одного из любимых в народе праздников – Преображения Господа нашего Иисуса Христа или Вардавар. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով 2017 թվականի հուլիսի 23-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը: Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ: Սրբազան առաջնորդի և հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով բազում զբոսաշրջիկների մոտ, ովքեր սիրով միանում էին ջրվողներին և ուրախանում նրանց հետ: Բարի սովորույթ է դարձել առաջնորդանիստ եկեղեցու բակում տոնի կապակցությամբ հավատացյալներին մատաղով հյուրասիրությունը: Այս տարի նույնպես ավանդույթը չխախտվեց և Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության նախաձեռնությամբ պատրաաստված մատաղը բաժանվեց ժողովրդին: Զուգահեռաբար երեխաները և ներկաները հյուրասիրվեցին պաղպաղակով: Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և շրջակա գյուղերի եկեղեցիներում: Հատկանշական է, որ Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերն ունեն եկեղեցական տոները նշելու իրենց սովորությունը: Այազմա գյուղը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը,որտեղ հավաքվել էին շրջանի տարբեր գյուղերից ժամանած հավատացյալները և տեղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Թոփաշյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց համերգային ծրագրով և ջրախաղով: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով: |