«Չարենցյան աղոթքները» «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
«Պառնաս» ակումբի անդամներ Աննա Այվազյանը, Դիանա Ալթունյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Հասմիկ Պօտողլյանը, Մարինա Նորսոյանը, Հասմիկ Ղազարյանը, Ֆիալա Բաբոյանը, Լաուրա Մզիկյանը իրենց ուսուցչի օգնությամբ ընտրել էին չարենցյան այս աղոթքները, որոնք հանճարեղ պոետի «Տաղարանի» հրաշալի շարունակությունն են, նրա գրական ժառանգության ոչ այնքան հայտնի նմուշները: Հընթացս Գրական-երաժշտական միջոցառման ուսուցչուհի Սաթիկ Սնխչյանի առաջադրած հարցերին ասմունքողները ոչ միայն խելամիտ պատասխաններ էին գտնում, այլև ընթերցումներն իրականացնում էին պատշաճ Միջոցառման երաժշտական ձևավորումն իրականացրել էր «Առավոտ լուսո» երգչախմբի ղեկավար Իրինա Ղարսլյանը:Մենակատարներ Արսեն Աշջոյանի, Գոռ Տերտերյանի,Սյուզաննա Էլոյանի, Ռոզա Կուլախսզյանի և երգչախմբի կատարումները ներդաշնակվում էին միջոցառման ոգուն: Գրական-երաժշտական միջոցառումը բարձր գնահատեց և ներկաներին օրհնության խոսք հղեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի կողմից մասնակիցները որպես պարգև ստացան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության թիվ 11 տարեգիրքը: |