1

fb you od

«Չարենցյան աղոթքները» «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

23632162017 թվականի նոյեմբերի 19-ին Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում կայացավ «Չարենցյան աղոթքներ» խորագրով գրական-երաժշտական միջոցառումը: Այն կազմակերպել էր ասմունքի «Պառնաս» ակումբը՝ ղեկավար Սաթիկ Սնխչյանի գլխավորությամբ: Միջոցառմանը հնչեցին մեծն Եղիշե Չարենցի կյանքի վերջին տարիներին գրած քերթվածները, հիրավի աղոթքներ, որոնք հայ բանարվեստի հրաշալի գործեր են: Ցավոք, հանրությանը ոչ այնքան հայտնի բանաստեղծական այս նմուշները պոետի հանճարեղ վերադարձն է դեպի քրիստոնեական հավատք, աղոթքը առ Աստված և իր՝ հանճարին վայել 1 1հաշտեցումը իր վախճանի հետ:

«Պառնաս» ակումբի անդամներ Աննա Այվազյանը, Դիանա Ալթունյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Հասմիկ Պօտողլյանը, Մարինա Նորսոյանը, Հասմիկ Ղազարյանը, Ֆիալա Բաբոյանը, Լաուրա Մզիկյանը իրենց ուսուցչի օգնությամբ ընտրել էին չարենցյան այս աղոթքները, որոնք հանճարեղ պոետի «Տաղարանի» հրաշալի շարունակությունն են, նրա գրական ժառանգության ոչ այնքան հայտնի նմուշները:

Հընթացս Գրական-երաժշտական միջոցառման ուսուցչուհի Սաթիկ Սնխչյանի առաջադրած հարցերին ասմունքողները ոչ միայն խելամիտ պատասխաններ էին գտնում, այլև ընթերցումներն իրականացնում էին պատշաճ 1 2վարպետությամբ, արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Միջոցառման երաժշտական ձևավորումն իրականացրել էր «Առավոտ լուսո» երգչախմբի ղեկավար Իրինա Ղարսլյանը:Մենակատարներ Արսեն Աշջոյանի, Գոռ Տերտերյանի,Սյուզաննա Էլոյանի, Ռոզա Կուլախսզյանի և երգչախմբի կատարումները ներդաշնակվում էին միջոցառման ոգուն:

Գրական-երաժշտական միջոցառումը բարձր գնահատեց և ներկաներին օրհնության խոսք հղեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի կողմից մասնակիցները որպես պարգև ստացան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության թիվ 11 տարեգիրքը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)